Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայկական երկու հանրապետությունների նախագահների, ՀՀ վարչապետի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: