Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Նիկոլ Փաշինյանը մատը դրել է ցավոտ կետին

Կառավարության շենքի դիմաց այսօր հանդիպելով տարբեր բողոքներով ներկայացած քաղաքացիներին, որոնք վարչապետի հետ հանդիպման պահանջով փորձել էին նույնիսկ հաղթահարել ոստիկանական պատնեշն ու անցնել կառավարություն, Նիկոլ Փաշինյանը արել է բավականին հատկանշական մի հայտարարություն: Նա ասել է, որ անգամ եթե կրակ դառնա, չի կարող բոլորի նամակները կարդալ անձամբ և դրա համար էլ նամակները ստանում են օգնականները: Սա, իհարկե, կոնկրետ իրավիճակում կոնկրետ առիթով արված հայտարարություն է, որը, սակայն, բնորոշում է թերևս բավականին ընդհանուր մի երևույթ, որ առկա է նոր իրավիճակում, նոր իշխանության շրջանակում: Փաշինյանի հայտարարությունը տողատակում, կամա թե ակամա, արտացոլում է այդ երևույթը, այսինքն` կառավարության, նոր իշխանության կազմի, այսպես ասած, անհամաչափության խնդիրը, երբ գործնականում ամբողջ ծանրությունն ընկած է Նիկոլ Փաշինյանի վրա: Իսկ նա եթե կրակ էլ դառնա, միևնույն է, չի կարող իրենով փոխարինել պետական ամբողջ կառավարումը և միաժամանակ նաև այդ կառավարման համար քաղաքական պատասխանատվությունը, որը ևս պահանջում է ընթացիկ, ամենօրյա սպասարկում:

Հարցն այստեղ ամենևին Նիկոլ Փաշինյանի օգնականների, խորհրդականների կամ մերձավոր աշխատակազմի մասին չէ: Ի վերջո` նրանք են նաև ապահովում այն բեռը, որ Փաշինյանի վրա է՝ պարզապես ավելի անտեսանելի «ճակատում»: Խնդիրն այստեղ պաշտոնեա-քաղաքական բաշխվածության մասին է, որի հարցում կան խնդիրներ, երբ հրապարակային դաշտում կամ գրեթե չկան, կամ չափազանց քիչ են ֆիգուրները, որոնք պատրաստ են հանրայնորեն կրել պատասխանատվությունն ու բեռը արդյունավետ և դրանով չեզոքացնել խնդիրներ, ոչ թե առաջացնել դրանք: Որպես կանոն, հանրային դաշտում, այսպես ասած, իշխանական թիմի մյուս ներկայացուցիչներն ավելի շուտ առաջացնում են խնդիրներ, քան օգնում լուծել դրանք: Սա խնդիր է, որն առայժմ իրեն այդքան էլ զգացնել չի տալիս, սակայն ժամանակի ընթացքում այն կարող է լինել առաջընթացի բավականին լուրջ խանգարող հանգամանք:

Ընդ որում՝ խոսքն այս դեպքում ոչ միայն ներքին կառավարմանն է առնչվում, այլ նաև արտաքին, անվտանգային հարցերին, որտեղ ևս գործնականում կա երկրորդ, երրորդ էշելոններում արդյունավետության և պատասխանատվության խնդիր: Սա գուցե նույնիսկ օբյեկտիվ է, սակայն, օրինակ, Նիկոլ Փաշինյանն օբյեկտիվորեն չգիտեր ֆրանսերեն, բայց հաշված օրերի կամ շաբաթների ընթացքում սովորում է Ֆրանկոֆոնիայի վեհաժողովին ընդառաջ, և արդեն շոշափելի հաջողությամբ ու արդյունքում: Չսովորելը, չառաջադիմելը, չհասունանալը արդեն չի կարող լինել օբյեկտիվ, դա արդեն սուբյեկտիվ է, և այդ իմաստով թիմը՝ անհատ բացառություններով հանդերձ, սուբյեկտիվորեն հետ է մնում առաջնորդից: Իսկ հաշվի առնելով այն, որ մենք գտնվում են ժողովրդական թավշյա հեղափոխության փուլում, այդ խնդիրն արդեն զուտ ներթիմային, ներկուսակցական հարց չէ, այլ հանրության խնդիրն է նաև, ըստ այդմ՝ իրավիճակն այդ առումով ենթադրում է պատասխանատվություն հանրության առաջ:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում