Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

«Հյուսիս-հարավ»-ի շինարարները 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել. պատրաստվում են մայրուղին փակել

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնող «Սթոնս» ընկերության աշխատակիցները երեք ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ Ճանապարհաշինարարները մոտ մեկ շաբաթ առաջ մայրուղին փակելու նպատակով աշխատանքի դուրս չէին եկել, հավաքվել էին ընկերության մոտ ու ղեկավարությունից պահանջում էին չվճարված աշխատավարձերը։

Բանակցություններից հետո ընկերության ղեկավարությունն աշխատակիցներին խոստացել էր մեկ շաբաթվա ընթացքում վճարել գումարները։ Մեկ շաբաթն անցել է, ճանապարհաշինարարները աշխատավարձ չեն ստացել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ աշխատանքի դուրս չեն գա այնքան ժամանակ, քանի դեռ գումարները չեն ստացել։

Նրանք ասում են, որ մարդիկ կան՝ 500-600 հազար դրամ գումար պետք է ստանան, քիչ չէ, ընտանիք են պահում դրանով։ Շինարարներին ընկերությունը պատճառաբանել էր՝ իբր Չինաստանից գումարները չեն փոխանցվում, այդ իսկ պատճառով իրենք էլ չեն կարողանում վճարել։ Աշխատակիցները, իհարկե, չեն հավատում այդ վարկածին, իրենց համար միևնույն է՝ Չինաստա՞նը չի փոխանցում, թե՞, իրենց խոսքով, Ամերիկան, իրենք իրենց աշխատավարձն են պահանջում։

Հյուսիս-հարավ մայրուղու այդ հատվածի շինարարությունն իրականացնող ընկերության աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ այսօր երեկոյան ընկերության ղեկավարությունը խոստացել է վճարել աշխատավարձերը։ «Սթոնս»-ի աշխատակիցները հավաքվելու են մայրուղու Մարալիկ քաղաքի հատվածում։ Նրանց տեղեկացմամբ՝ եթե այսօր էլ խաբվեն ու գումարները չստանան, կմտածեն վաղվանից ավտոճանապարհը փակելու մասին։ Նրանց խոսքով՝ դեռ համբերում են։

Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում 23,5 մլրդ դրամի չարաշահումների դեպքի առթիվ։ Պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմիցս անհարկի փոփոխելով ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառել են անարդյունավետ և չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով կազմված նախագծանախահաշվային փաստաթղթեր:

Բացի այն, որ մոտ 9 տարի, նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները և չեն իրականացվել ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված երթևեկության ժամկետի կրճատման, անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով Հայաստանի հարավը հյուսիսին կապելու, տնտեսության, բիզնես կապերի զարգացմանը խթանելու հետ, նաև գույքային առումով պետության օրինական շահերին պատճառվել է 23 մլրդ 553 մլն 817 հազար դրամի չափով վնաս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում