Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ընթացող Եվրոպայի առաջնությունում րոպեներ առաջ ավարտվեց մինչև 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ առաջին մենամարտը` հայ Վլադիմիր Սարուխանյանի և թուրք Ֆատիհ Կելեզի միջև: Ցավոք, հայ բռնցքամարտիկը պարտություն կրեց միավորներով և բավարարվեց բրոնզե մեդալով:
Չնայած Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիան (EUBC) ուղիղ հեռարձակում էր մարտը, սակայն հաշիվն այդպես էլ չհայտարարվեց: Մարտն անցավ հավասար պայքարում, և, մինչ մրցավարը կբարձրացներ մարզիկներցից մեկի ձեռքը, նրանցից յուրաքանչյուրը վստահ էր, որ ինքն է հաղթել: Ինչևէ,մրցավարը բարձրացրեց թուրք բռնցքամարտիկի ձեռքը: