Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների ընտրանին աշխարհի առաջնությունում երրորդն է թիմային հաշվարկում:
Սլովակիայի Տրնավա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Թիմային ընդհանուր հաշվարկում Հայաստանի թիմը հավաքեց 83 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը: Առաջին տեղում 136 միավորով Իրանի թիմն է, իսկ երկրորդ տեղում Ռուսաստանն է:
Հունահռոմեական ոճի մեր ըմբիշները Հայաստան են վերադառնում 1 ոսկե և 2 արծաթե մեդալով։