Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Քոչարյանը՝ Պուտինի լուրջ աջակցության մասին, կամ մտերմություն, որ գալիս է Հոկտեմբերի 27-ից

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 31-ին՝ իր ծննդյան օրվա առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը լուրջ աջակցություն է համարում: «Այս զանգը լուրջ աջակցություն է, բայց ես երբեք չեմ հանրայնացրել նման հարաբերությունների առկայությունը»,- ասել է Քոչարյանը Коммерсант-ում թողարկված այսօրվա մեծածավալ հարցազրույցում:

Նույնիսկ նման հարցերում Քոչարյանն իհարկե անկեղծ չէ, իր խոսքը պարուրում է ինտրիգներով, չավարտված ձևակերպումներով՝ կարևորություն տալով սեփական կերպարին։

Коммерсант-ի հարցազրույցում երկրորդ նախագահն անդրադառնում է բոլոր հարցերին՝ Սերժ Սարգսյանի «լճացած» կառավարմանը, Նիկոլ Փաշինյանի «պոպուլիզմին», նույնիսկ անդրադարձ է կատարում ռուս-վրացական և ռուս-ուկրաինական հարաբերություններին, սակայն ակնհայտ է, որ նա նոր ասելիք, քաղաքական բովանդակային տեքստ չունի։ Նրա հարցազրույցները դարձել են կրկնվող ու ձանձրալի, ուղերձները հանգում են միևնույն պարզունակ եզրահանգման. Քոչարյանն անընդհատ Հայաստան է հրավիրում ռուսական «11-րդ բանակին»՝ տողատակում հասկացնելով, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին մասնակցող ու «սելֆիներ անող» Նիկոլ Փաշինյանը մոլորեցնում է Վլադիմիր Պուտինին։

Սակայն Коммерсант-ի հարցազրույցի եթե ոչ՝ բովանդակությունը, ապա փաստն ու կառուցվածքը խիստ ուշագրավ են։ Նախ՝ Կրեմլի հետ ասոցացվող այս լրատվամիջոցը պատահական հարցազրույցներ չի թողարկում, և այս համատեքստում խիստ ուշագրավ է, որ խմբագրությունը պահել է, այսպես կոչված, պարիտետը։ Մոսկովյան այցի օրերին Коммерсант-ը հարցազրույց էր հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու շտապեց լրացնել բացը՝ բացառիկ հարցազրույց հրապարակելով Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սա ուշագրավ փաստ է և առնվազն հուշում է, թե ինչ պատկերացումներ ունի Մոսկվան Հայաստանի ներքաղաքական զարգացումների, քաղաքական համակարգի հեռանկարի վերաբեյալ։

Մոսկվայում ուրվագծում են երկբևեռ քաղաքական համակարգ, որի երկրորդ առանցքը Ռոբերտ Քոչարյանն է։ Նման համակարգն ինքին հասկանալի է՝ խիստ վտանգավոր է Հայաստանի զարգացման տեսանկյունից, սակայն թույլ է տալիս, որ Հայաստանի քաղաքական կյանքի վերահսկիչ փաթեթին տիրապետի Մոսկվան՝ առնվազն Նիկոլ Փաշինյանի իշխանությունից մեծ զիջումներ կորզելու նպատակով։ Մեր պնդման ուղղակի վկայությունն է Коммерсант-ի այսօրվա հարցազրույցի նախաբանի հիշեցումը, որ իր դեմ քրեական գործի հարուցումից հետո Ռոբերտ Քոչարյանը որոշել է վերադառնալ քաղաքականություն՝ դառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդը: Կայքն ընդգծում է, որ նրանց հակամարտությունում լրացուցիչ ինտրիգ է մտցնում այն փաստը, որ Քոչարյանը համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը:

Հենց այս փիլիսոփայությամբ է կառուցված ամբողջ հարցազրույցը, որը թերևս կարելի է համարել Քոչարյանի քաղաքական ռեստարտի ռուսական «շնորհանդես»։

Այս հարցազրույցը ոչ թե Քոչարյանի դիրքորոշումները ներկայացնելու, այլ կայքի ընդգծած ինտրիգը խորացնելու նպատակ ունի։ Օրինակ՝ Քոչարյանն ասում է, որ Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր, ու այդպես էլ հարցազրույցում չի մանրամասնվում, թե այդ աջակցությունն ինչ դրսևորումներ է ունենալու՝ Մարտի 1-ի՞ գործում, քաղաքական հարթությա՞ն վրա, թե՞ բարոյական, մարդկային հարաբերությունների դաշտում։ Թերևս կարևորվել է այն հանգամանքը, որ Հայաստանի հասարակության մեջ տպավորվի այն կարծիքը, թե Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պուտինի ընկերն է, մտերիմ ընկերը՝ Բեռլուսկոնիի ու Շրյոդերի շարքում։ Հենց դա է Քոչարյանի միակ քաղաքական այցեքարտը, գործունեության մոտիվն ու առանցքը։

Ո՞րն է Քոչարյանի ու Պուտինի մտերմության հիմքը, ինչո՞ւ է այս հարցազրույցում այդքան հիշատակվում 1999-ի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության դրվագը։ Դա զգուշացո՞ւմ է Հայաստանի «սելֆիասեր» իշխանությանը, թե՞ մեր հասարակությանն անուղղակիորեն ահաբեկելու փորձ։ Դժվար է միանշանակ պատասխաններ տալ այս հարցերին, բայց փաստ է, որ նույնիսկ Քոչարյանի ու Պուտինի մարդկային հարաբերությունների մեկնարկը տրվել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության առիթով։

Հոկտեմբերի 27-ը մեր քաղաքական նորագույն պատմության մեջ պատահական ամսաթիվ չէ. այն խորհրդանշում է Հայաստանի ռուսական վասալության մեկնարկը, որի «պահապան հրեշտակը» Ռոբերտ Քոչարյանն էր, ու պատահական չէ, որ այսօր Վլադիմիր Պուտինն է դարձել սեփական ժողովրդի կողմից մերժված պաշտոնաթող նախագահի «պահապան հրեշտակը»։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնի ակտիվացումով Մոսկվան հետամուտ է հենց նրան, որ հայ-ռուսական հարաբերությունները մնան վասալային ռեժիմում։

Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանը տակավին ոչինչ չգիտի իր քաղաքական անելիքների մասին՝ բոլոր հարցերին տալով խիստ վերացական, անգամ հակասական պատասխաններ։ Այնուամենայնիվ, մի ուշագրավ միտք Քոչարյանը հայտնել է։ «Հարցն այն չէ, որ ես իշխանություն եմ փնտրում: Ես այն տասը տարի չեմ փնտրել: Կարիերայի բոլոր հնարավոր բարձունքները ես վերցրել եմ: Այո, ես կուզենայի, որ ինձ դիմեին «պարոն նախագահ», այլ ոչ «պարոն վարչապետ», առաջինն ավելի լավ է հնչում»,- իր քաղաքական հավակնությունները հետաքրքիր ձևով մեկնել է պաշտոնաթող նախագահը: Իրականում Քոչարյանն ակնարկում է, որ եթե անգամ իշխանության վերադառնա, դա տեղի չի ունենալու լեգալ ճանապարհով. հենց այդ իմաստն ունի նրա կողմից «պարոն վարչապետ» դիմելաձևի ցուցադրական մերժումը։ Այս հարցում Քոչարյանը լրիվ անկեղծ է, որովհետև նրա իշխանության հայտերը մշտապես ուղեկցվել են սահմանադրական կարգի տապալումով։

Թերևս այսքան կարևորություն չտայինք «քաղաքական դիակի» հրապարակային նոր հայտնությանը, եթե ստիպված չլինեինք հերթական անգամ արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ֆենոմենի միակ հիմքը հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող ճգնաժամն է, որը, ինչքան էլ տարօրինակ հնչի, ունի երկու հիմնական շահառու՝ Ռոբերտ Քոչարյան ու Իլհամ Ալիև։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում