Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Նրանց համար դա անհնար կլինի՝ առանց «Իմ քայլ»-ին թիրախավորելու. քարոզարշավն ագրեսիվ փուլ է թևակոխում

Որքան էլ քաղաքական ուժերը ջանք ու եռանդ գործադրեն՝ համոզելու, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունները վերաբերում են բացառապես Երևանին և դրանք քաղաքական ընտրություններ չեն, նրանց ընտրած հռետորաբանությունն ու քարոզարշավի ժամանակ հնչեցրած հայտարարությունները վկայում են, որ սրանք հենց քաղաքական ընտրություններ են և դրանք քաղաքականացնելուց խուսափելու ջանքերն ապարդյուն են։

Մասնակցող քաղաքական ուժերից ֆավորիտներն ակնհայտորեն երեքն են՝ «Իմ քայլը» դաշինքը, «Լույսը», «Բարգավաճ Հայաստանը»։ Սովորաբար ընտրություններին մասնակցող ուժերն իրար մեջ մրցակիցներ կամ «թշնամիներ» են փնտրում, այս ընտրություններին իշխող ուժը իրեն մրցակից գտել է ոչ թե մասնակցող ուժերի մեջ, այլ իր քարոզարշավի թիրախն է համարում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ ներկայացրած Ռոբերտ Քոչարյանին։ «Բարգավաճ Հայաստանն» էլ ագրեսիվ հռետորաբանություն է որդեգրել իշխանության թեկնածուի նկատմամբ՝ թերևս գիտակցելով վերջինիս ակնհայտ ֆավորիտ լինելու փաստը։

Քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի կարծիքով՝ այս ընտրությունները յուրահատուկ են և չի կարելի դրանք դիտարկել որպես սովորական ընտրություններ։ «Նախ նրանով, որ դրանք առաջին ընտրություններն են, որոնք իրականացվում են թավշյա հեղափոխությունից հետո։ Քանի որ դեռևս քաղաքական դաշտը ամբողջապես չի փոխվել հեղափոխությունից հետո, այդ ամենը անդրադառնում է այս ընտրությունների բովանդակության վրա։ Այսինքն՝ հեղափոխություն իրականացրած միակ քաղաքական ուժը, որը հանդես է գալիս հեղափոխականների լայն դաշինքով, հիմնական նպատակ է համարում այդ հեղափոխության ձեռքբերման ամրապնդումը։ Այսինքն` Երևանի ավագանու ընտրությունները հստակ քաղաքական են և ծառայում են ոչ միայն որպես ավագանու ընտրություններ, այլ որպես հեղափոխական իշխող քաղաքական ուժի ինստիտուցիոնալիզացման գործիք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանի դիտարկմամբ՝ փորձ է արվում ամրապնդել հեղափոխության ձեռքբերումները։ «Երկրորդ խնդիրն այն է, որ դեռևս քաղաքական դաշտում ակտիվություն են ցուցաբերում նախկին քաղաքական ռեժիմի ժամանակ ակտիվություն ցուցաբերած քաղաքական ուժերը և օգտագործում են այս առիթը, որպեսզի կարողանան նոր պայմաններում, հետհեղափոխական քաղաքական միջավայրում ամրապնդեն իրենց դիրքերը ու նորովի հանդես գան և այնպես անեն, որ չլինեն մերժված քաղաքական խմբեր, այլ լինեն նոր շրջանի, նոր քաղաքական իրավիճակի հիմնական քաղաքական ուժերից մեկը։ Բնականաբար, այստեղ պայքար է գնում ոչ միայն ավագանու և քաղաքապետի պաշտոնն ունենալու համար, այլ ընդհանրապես նոր իրավիճակում իրենց քաղաքական դերակատարությունն ամրապնդելու և քաղաքական դաշտում իրենց ներկայությունը խորացնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Էդգար Վարդանյանը շեշտում է՝ իշխանությունների համար շատ կարևոր է, որ այս ընտրությունները արդար և թափանցիկ լինեն. «Ինչո՞ւ է «Բարգավաճ Հայաստանը» թիրախավորել իշխանություններին ու Հայկ Մարությանին, հենց այն պատճառով, որ նա խնդիր ունի որպես նախկին ռեժիմի երկրորդ տեղը գրավող քաղաքական ուժ, և որպես քաղաքական ուժ, որը եղել է նախկին ավտորիտար, ոչ սահմանադրական իշխանությունների հետ մեկ կոալիցիայում, մի ուժ, որին բազմիցս հանրությունը քննադատել է այն բանի համար, որ նրանք համագործակցում են ավտորիտար իշխանությունների հետ ու նաև պատասխանատվություն են կրում տարբեր հակաիրավական գործողությունների համար, նրանք այսօր խնդիր ունեն մաքրելու իրենց այդտեսակ մեղադրանքներից, մաքրելու իրենց իսկ անցյալից և խնդիր ունեն դիրքավորել իրենց այդ նոր իրավիճակում՝ որպես ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը։ Որպեսզի դա հաջողվի՝ նրանք շատ լավ տեսնում ու հասկանում են, որ ակնհայտ ֆավորիտը «Իմ քայլը» դաշինքն է, և որպեսզի կարողանան իրենց այդ դերակատարությունը ստանձնել՝ պետք է բնականաբար իջեցնեն «Իմ քայլ»-ի ռեյտինգը և նրանց մեղադրեն այնպիսի բաների համար, ինչի համար իրենք են մշտապես մեղադրվել»։

Ըստ Վարդանյանի՝ այդպիսի կերպար ձևավորելը անհնար կլինի առանց «Իմ քայլ»-ին թիրախավորելու. «Այսօր ԲՀԿ-ն խիստ սահմանափակ է իր ֆինանսական ռեսուրսների, վարչական ռեսուրսի կիրառման առումով։ Հիմա հաստատված են արդար խաղի կանոնները։ Մնում է այսպիսի սև PR իրականացնել՝ ապատեղեկատվություն, ագրեսիվ հռետորաբանություն։ Բայց, իհարկե, դա չի նշանակում, որ նրանք չեն փորձելու կիրառել Գագիկ Ծառուկյանի ավանդական ռեսուրսները՝ որոշակի ձեռնարկությունները, որ իրեն են պատկանում, բնականաբար, այնտեղ նա ունի ազդեցություն»։

Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքին, մեր զրուցակիցը նշեց. «Քանի որ այսօր հիմնական հակահեղափոխական, ռևանշիստական քարոզչությունը իրականացվում է հատկապես Ռոբերտ Քոչարյանի ու իր թիմի կողմից՝ այստեղ բնական է, որ «Իմ քայլը» պետք է այս կամ այն ձևով պատասխանի այդպիսի քարոզչական ինֆորմացիոն հրապարակումներից։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ցավով է նշում՝ քարոզարշավը թևակոխել է ագրեսիվ փուլ. «Որքան հասկանում եմ՝ դա կշարունակվի նաև հաջորդ փուլին և ես դա չեմ ողջունում, որովհետև առանց այդ էլ բավականին թեժ մթնոլորտ է և հիմա այդ և ավելի մեծ թեժություն տալն անիմաստ է»։

Քարոզարշավի այդ հատվածը, ըստ Համբարյանի, բացասական է, բայց կա նաև դրական կողմ. «Որոշ քաղաքական ուժեր, փորձում են Երևանի զարգացման ծրագրեր ներկայացնել և հույս ունեմ, որ ընտրողը ոչ թե կգնա կոնկրետ թեկնածուի հետևից, այլ կնայի նրա ծրագրերը։ Բացասաբար եմ վերաբերում այն փաստին, որ որոշ թեկնածուներ չեն ցանկանում մասնակցել դեբատներին, ի՞նչ է նշանակում բոլորը թող գան, նոր կմասնակցեմ։ Չեմ համարում, որ 12 մարդ պետք է մասնակցի դեբատին։ Իհարկե, նորմալ չէր նաև այդ դեբատին հրավիրելու ոճը։ Մարությանը պետք է հասկանա, որ դա կարող էր նաև միտումնավոր արվել»։

Ըստ մեր զրուցակցի՝ Հայկ Մարությանը պետք է համաձայներ ընդունել բանավեճի հրավերը. «Դա քարոզարշավի անհրաժեշտ բաղադրատոմս է, կարծում եմ և՛ Նաիրա Զոհրաբյանը, և՛ Հայկ Մարությանը, և՛ Արտակ Զեյնալյանը պետք է մի այդպիսի դեբատի մասնակցեն»։

Քաղաքագետի խոսքերով՝ Հայկ Մարությանը մի քանի վրիպումներ է թույլ տվել, բայց քանի որ վերջինս չունի անհրաժեշտ փորձ քաղաքական դաշտում՝ նրան պետք է օգնեին իր թիմի անդամները։ «Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՔՊ-ն կադրային առումով թույլ է, կոպիտ սխալներն ազդում են ընտրազանգվածի տրամադրության վրա»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում