Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Ինչ կանեն երեք նախագահները միասին կամ առանձին-առանձին

Վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Անկախության տոնի առիթով միջոցառումներին մասնակցելու հրավեր է ուղարկվել Հայաստանի նախկին երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Կընդունե՞ն նրանք հավերը, ներկա կլինե՞ն միասին, թե՞ հրավերը կընդունեն ոչ բոլորը, կամ բոլորն էլ կմերժեն: Չարժե թերևս առանձին-առանձին դիտարկել ընդունելու կամ չընդունելու հավանականությունը՝ հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը ներկայումս առանձնահատուկ քաղաքական իրավիճակում է: Առավել քան հայտնի է Ռոբերտ Քոչարյանի պարագան ու դիրքորոշումը, ըստ այդմ՝ գրեթե անհավանական է թվում, որ նա կընդունի մասնակցելու հրավերը: Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում առանձնահատուկ պահ է Նիկոլ Փաշինյանի հետ նրա հարաբերությունը: Միևնույն ժամանակ նա շաբաթներ առաջ հայտնել էր Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն՝ ղարաբաղյան թեմատիկայով: Նիկոլ Փաշինյանը, իհարկե, հետո ակնարկեց, որ հանդիպումը իր համար չի եղել որևէ նորություն պարունակող, այսինքն` դրանով ցույց տալով, որ «պարտք չէ» Տեր-Պետրոսյանին: Կընդունի՞ Տեր-Պետրոսյանը հրավերը:

Այդ դեպքում կա նաև մեկ այլ ուշագրավ նրբերանգ, որ եթե նա լինի երեք նախագահներից միակը, ապա, ըստ էության, նախկին իշխանության շրջանակները, հատկապես Ռոբերտ Քոչարյանը կփորձի գեներացնել այն տեղեկատվական «թեզը», որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դա Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերն է:

Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ փորձել է ակնարկել այդ մասին բավականին թափանցիկ կերպով՝ ասելով մի քանի առիթներով, թե իշխանության են եկել Մարտի 1-ի հանրությանը առաջնորդած ուժերը: Ռոբերտ Քոչարյանի հաշվարկն այստեղ նշմարելի և հասկանալի է: Նա գիտե, որ Տեր-Պետրոսյանն այսօր չունի 2008-ի վարկանիշի նույնիսկ կեսը, և գուցե ավելի պակաս: Ըստ այդմ, եթե Նիկոլ Փաշինյանին ասոցացնի նրա հետ, ապա ակնկալում է, որ Տեր-Պետրոսյանի վարկանիշային կորստից կունենա նաև Փաշինյանը: Եվ սա ամենևին էլ երկրորդական հանգամանք չէ, քանի որ, խոշոր հաշվով, Նիկոլ Փաշինյանի հաջողության գրավականն այն էր, որ նա, ըստ էության, փորձեց կտրվել անցյալ ամբողջական համակարգից, այլ կերպ ասած՝ դուրս գալ երեք նախագահների եռանկյունի քաղաքական դաշտից: Եթե հանրության մոտ լինեն կասկածներ այդ առնչությամբ, ապա դրանք ամենևին դրական չեն անդրադառնա Փաշինյանի վարկանիշի վրա:

Ըստ այդմ` այստեղ պահն իսկապես նուրբ է, որովհետև մյուս կողմից էլ, անկախ այդ ամենից, պետականությունն ունի ավանդույթների և արժեքների ձևավորման կարիք, և նախկին Առաջին դեմքերի ինստիտուտն այդ առումով պետք է լինի այդ գործընթացի հենասյուներից մեկը, որքան էլ Հայաստանում այդ առումով կան, մեղմ ասած, հարցեր բոլոր նախկին նախագահներին, այն իրողության հետ կապված, որ ձևավորվել էր նրանց կառավարման տարիներին և փոխանցվել ու բյուրեղացվել հաջորդաբար: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մի անգամ փորձել է հանդիպել Փաշինյանին, և մի քանի անգամ էլ իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հոդվածներով և հորդորներով, եթե Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն հայտնի հռետորաբանությամբ և մոտիվներով, ապա Սերժ Սարգսյանն առայժմ քար լռություն է պահպանում: Կխախտի՞ նա այդ լռությունն Անկախության հրավերի մասով, թե՞ ոչ: Այնպիսի տպավորություն է, որ Սարգսյանը ապրիլի 23-ից հետո իր ուժը տեսնում է լռության մեջ: Ուժը ոչ այնքան թավշյա հեղափոխության նկատմամբ, Սերժ Սարգսյանն այդ առումով իր դիրքորոշումը հայտնել է հրաժարականի տեքստում, որքան Ռոբերտ Քոչարյանի, որն ակնհայտորեն ավելի շուտ պայքար կամ կռիվ է սկսել Սարգսյանի հետ, դատելով նրա հարցազրույցների բովանդակությունից և թիրախավորումից:

Ակնառու է նաև, որ Քոչարյանը նվազագույն խնդիր է դրել, այսպես ասած, կտրել նախկին համակարգը Սերժ Սարգսյանից, չեզոքացնել նրան հետիշխանական իրավիճակի վերադասավորման գործընթացից: Այդ պայքարում Սարգսյանը ընտրել է լռությունը, կամ ավելի շուտ՝ այն խախտելու պահի տարբերակը: Քիչ հավանական է, որ այդ պահը լինի սեպտեմբերի 21-ին, թեև հնարավոր է, իհարկե, լուռ մասնակցություն: Խոշոր հաշվով ակնհայտ է, որ անկախության տոնին երեք նախագահներից որևէ մեկի մասնակցությունը կամ բացակայությունը դիտվելու է զուտ ներքաղաքական զարգացումերի համատեքստում: Այսինքն՝ չի ստացվելու ավանդույթը, ստացվելու է ավանդականի պես: Մյուս կողմից սա նաև բնական է, որովհետև ավանդույթները ձևավորվում են երկարատև գործընթացների միջոցով: Ձեռքի շարժումով չի լինում ոչինչ, ըստ այդմ, խոշոր հաշվով, առավել ազնիվ կլինի, եթե երեք նախագահներն էլ որոշեն չմասնակցել, եթե Անկախության տոնից հետո իրավիճակը վերադառնալու է նախատոնական ելման կետ, քանի որ բովանդակային առումով այն դեռևս առնվազն անցումային փուլում է, եթե նույնիսկ դուրս է եկել հին համակարգից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում