Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

«Եթե կաշառքի ու փողերի լվացման դրվագն ապացուցվի, անգամ Քոչարյանի զբաղեցրած կարգավիճակը չի փրկի նրան»

Եթե Մարտի 1-ի գործի առնչությամբ Քոչարյանն ու իր պաշտպանները պնդում են, թե Քոչարյանը կատարել է իր լիազորություններից բխող գործողություն և իր նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել, քանի որ օժտված է իմունիտետով, ապա ԱԱԾ վարույթում Քոչարյանի առնչությամբ քննվող փողերի լվացման գործը կարող է այլ ընթացք ստանալ, և Քոչարյանի իմունիտետը ոչ մի պարագայում չի կարող գործել այդ դեպքում։ Կաշառք ստանալն ու փողերի լվացմամբ զբաղվելը ընդհանրապես չեն մտնում նախկին նախագահի լիազորություններից բխող գործողությունների ցանկում։

Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքերով՝ միայն Վճռաբեկ դատարանի որոշումից հետո հնարավոր կլինի հստակ գնահատական տալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցները անձեռնմխելիության համատեքստում արդյո՞ք վերաբերելի, թույլատրելի են, թե՞ ոչ, և արդյո՞ք ընդհանրապես Քոչարյանը քրեական հետապնդման կարող է ենթարկվել, թե՞ ոչ։ «Բայց ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չի կարող բացարձակ լինել և նրան ոչ միայն կարելի է մեղադրանք առաջադրել, այլև քրեական հետապնդման ենթարկել։ Բայց, քանի որ մենք այս փուլում ունենք խնդիր, որ Վճռաբեկ դատարանը պետք է քննի և, ըստ այդմ, կայացնի որոշում, ապա պետք է սպասել այդ որոշմանը»,-ասաց Նորիկյանը և անդրադառնալով ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործին փողերի լվացման մասով, նկատեց, որ որևէ արգելք չի տեսնում հարուցված քրեական գործի շրջանակներում Քոչարյանին հրավիրել հարցաքննության և օբյեկտիվ քննություն տանել։ «Ինֆորմացիայի սուղ լինելը հնարավորություն չի տալիս ամբողջական գնահատական տալ։ Ինչ վերաբերում է այս գործի շրջանակներում խափանման միջոցին, ապա այդ մասով էլ ես արգելք չեմ տեսնում, քանի որ, եթե հիմնավորվի փողերի լվացման փաստը, ապա դա ոչ մի պարագայում չի կարող կապվել նրա լիազորությունների շրջանակի հետ։ Բայց Քոչարյանի պաշտպանները հայտարարում են, որ նախկին նախագահին որևէ պարագայում չի կարելի քրեական հետապնդման ենթարկել, անգամ եթե Քոչարյանը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած լիներ, հանցանք կատարած լիներ և բավարար հիմքեր լինեին նրան հանցագործության մեջ մեղադրելու և քրեական գործ հարուցելու համար։ Նրանք ասում եմ, որ միայն այն հանգամանքը, որ նա եղել է հանրապետության նախագահ, ինքը ենթակա չէ քրեական հետապնդման, քանի որ օգտվում է անձեռնմխելիությունից։ Բայց կրկնում եմ, եթե քննությամբ պարզվի, որ կաշառքի կամ փողերի լվացման դրվագը ճիշտ է, հիմնավորվի դա, ապա միանշանակ հանդես է գալիս քրեական հետապնդման անհրաժեշտություն, և այդ պայմաններում անգամ նրա զբաղեցրած կարգավիճակը չի փրկի Քոչարյանին, որովհետև իր կարգավիճակից բխող որևէ գործողություն չի ենթադրում կաշառքի ստացում»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ բողոքը կքննի 90 օրյա ժամկետում և միայն Վճռաբեկի որոշումից հետո պարզ կլինի՝ նախկին նախագահի իմունիտետը բացարձակ է, թե ոչ և որ պարագայում նա կարող է օգտվել իր անձեռնմխելիությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում