shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, ГАЗ 3110 մակնիշի 524 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկում, «Երևան սիթի»-ի հարևանությամբ դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին:
shamshyan.com-ի տեղեկություններով վարորդն աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ԱԱԾ հաշվեկշռում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում