Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Սահմանի լարվածությունն ու ներքաղաքական սրացումները, թվում է, փոխկապակացված են․ պետք է աչալուրջ լինել

«Սիրիա զորախումբ ուղարկելը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Հայաստանի համար»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իր մտահոգությունն արտահայտեց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Անդրադառնալով Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավին՝ Տեր-Աբրահամյանը նշեց, որ քաղաքապետի ընտրությունները երբևիցե այս աստիճանի  քաղաքականացված չեն եղել: Նրա խոսքով՝ այս ընտրությունները ստուգատես են Ազգային ժողովի ընտրություններից առաջ: «Երբ որ ընտրական պրոցեսը բացարձակապես քաղաքականացվում է, բնականից սկսվում է «սևի և սպիտակի» բևեռների բաժանումը»,- նշեց հրապարակախոսը: Նա նաև կարծիք հայտնեց, որ սահմանի լարվածությունն ու ներքաղաքական սրացումները, թվում է, փոխկապակացված են, և անհրաժեշտ է աչալուրջ լինել:

Անդրադառնալով Ն. Փաշինյանը հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանի հետ հարբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են, Տեր-Աբրահամյանը նշեց. «Փաշինյանն իր նպատակն է ցույց տալիս… Հակառակ կողմը՝ Քոչարյանը և այդ ճամբարը իր քարոզչությունը կառուցում էր նրա վրա, որ իբրև թե նոր իշխանության հարաբերությունները Ռուսաստանի հետ վատ են, և մեր անվտանգությունը վտանգված է, այդպիսի թեմա իրականում չկա, նրանք այդ թեման մտցնում են ներքին իշխանության պայքարի նպատակով: Եվ եթե մի կողմը սկսում է իր քաղաքականությունը կառուցել դրսի վրա հենվելով,  մյուս կողմն էլ ստիպված սկսում է պատասխանել, և իհարկե դրանից օգտվում է նաև Ռուսաստանը»:

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում բացառեց, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը հնարավոր է իրականացվել և հրապարակ է նետվել դրսի ուժերի կողմից. անդրադառնալով այս դիտարկմանը՝ հրապարակախոսը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե պետք է բացառեր, սակայն դա չի բացառվում: «Ինչ էլ լինի, այդ գաղտնալսումը շատ լուրջ մարտահրավեր է երկրին, երկրի ղեկավարությանը: Իհարկե, եթե ԱԱԾ պետին լսել են, կարող են և վարչապետին լսել, սա կատակ չէ, այլ ինչ-որ տեղ պատերազմի հայտարարություն է: Եվ դրա համար պետք է լրջանալ»,- ընդգծեց Տեր-Աբրահամյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում