Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Արգելվեց «Սարդարապատ»-ի հանդիպումը ճարտարապետների միության շենքում

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի նշանակված հանդիպումը երիտասարդության հետ ճարտարապետների միության կողմից արգելվել է անցկացնել միության շենքում, չնայած նախօրոք պայմանավորվածություն կար: Այս մասին հայտնում են «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամները:

Տիգրան Խզմալյանի խոսքերով, միջոցառման անցկացման արգելումը այսօր Ստրասբուրգում ՀՀ նախագահի ելույթից հետո և Կազանի հանդիպումից մեկ օր առաջ պատահական չէ. «Մեր երկրում թույլ են տալիս անցկացնել տարբեր աղանդավորական և շատ այլ կասկածելի կազմակերպությունների հավաքներ, սակայն, չնայած մենք նախօրոք վճարել էինք ճարտարապետների միության դահլիճում միջոցառում անցկացնելու համար, այսօր ժամը 1-ին տեղեկացրին,որ հանդիպումը չի կարող տեղի ունենալ, և այդ մերժման համար ոչ մի պատճառաբանություն չներկայացրին։ Բայց, կարծում եմ, պատճառներն ակնհայտ են»,- ասում է Տիգրան Խզմալյանը:

Հրավիրված ասուլիսի ընթացքում խոսեց նաև Գարեգին Չուգասզյանը։ «Մենք այս ամենը գնահատում ենք որպես ժողովրդավարության և ազգային անվտանգության արժեքների ոտնահարում, բայց կարծում ենք, որ մեր դեմ ուղղված այս քայլը ավելի է ուժեղացնելու մեր դիրքը»:

Ասուլիսի ավարտին «Սարդարապատ» շարժման անդամները նշեցին, որ իրենց շարժումը, ինչպես և հայ հասարակությունը, պատրաստ չէ մի թիզ հող անգամ զիջել ազատագրված տարածքներից և պատրաստ է պայքարել ու պատասխան պահանջել իշխանություններից և նրանց հետ գործարքի գնացած ընդդիմադիր ուժերից, եթե վաղը Կազանում տարածքների զիջումների մասին որևէ փաստաթուղթ ստորագրվի:

«Սարդարապատ»-ի նախաձեռնած հանդիպումը երիտասարդների հետ այնուամենայնիվ կկայանա Պուշկինի 38 հասցեում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում