Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Առաջարկությունների ու միջոցառումների ծրագրերի շքերթ

Այսօր կառավարության նիստը վարչապետը սկսել է` անդրադառնալով երկու շաբաթ առաջ իր տրված հանձնարարականներին , որոնք վերաբերում էին կոռուպցիային: «Հասարակության կողմից մենք ունենք դրական արձագանք այն փոփոխություններին, որ իրականացնում ենք, և նշանակում է, որ մենք շատ հետևողական պետք է լինենք այս գործում։
Հանձնարարականներ էին տրված կրթության և գիտության նախարարին, որպեսզի նա հակակոռուպցիոն բնույթի միջոցառումների ժամանակացույց ներկայացնի 10-օրյա ժամկետում։ Մենք պարոն Աշոտյանի հետ քննարկել ենք այդ ծրագիրը։ Ես կարծում եմ, որ բավական հաջողված ծրագիր է, և ճիշտ կլինի, որ այս ծրագիրը մենք դնենք հանրային քննարկման։ Իհարկե, կարևոր է ոչ միայն նախարարության դիրքորոշումը, այլև հանրության մոտեցումները, թե ինչպես կարելի է այդ ծրագիրը կատարելագործել և մասնակից դարձնել նաև բուհերին։ Ինձ շատ ոգևորում է այն հանգամանքը, որ մենք ստացել ենք արձագանք ուսանողական խորհուրդներից, այդ թվում նաև գրավոր, որ նրանք պատրաստ են աջակցել մեզ այս գործընթացում։
Նաև մենք երեկ առողջապահության նախարար պարոն Քուշկյանի հետ քննարկել ենք նախարարության կողմից մշակված միջոցառումների ծրագիրը, որը նույնպես հաջորդ շաբաթ պետք է ներկայացվի հանրության դատին։ Այդ փաստաթղթերը կտեղադրվեն կառավարության և նախարարության կայքէջերում, և մենք հանրային քննարկումներ կծավալենք այդ ուղղությամբ։
Ֆինանսների նախարարն օպերատիվ անդրադարձել է բացահայտված խնդիրներին. համապատասխան կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես նաև կառուցվածքային լուծումներ են առաջարկվում, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար հատկացված պետական միջոցներն արդյունավետ ծառայեն բուն նպատակին։ Կարծում եմ, որ 2011 թվականին այս ծրագրի իրականացման գործում պետք է ունենանք լուրջ առաջընթաց։
Ինչ վերաբերում է հանձնարարականին, որ տրված էր իմ խորհրդական Արամ Ղարիբյանին և գյուղատնտեսության նախարարին, ապա մենք ստացել ենք մի լուրջ առաջարկ տեսչական ստուգումների բարեփոխման վերաբերյալ, որը քննարկվել է նաև Եվրամիության փորձագետների հետ։ Կարծում եմ` պարոն Ղարիբյան, այդ փաստաթուղթը նույնպես պետք է դարձնել հրապարակային և քննարկել հանրության հետ։ Ըստ էության, հարգելի գործընկերներ, արմատական լուծումներ են առաջարկվում այս փաստաթղթերով, և, իհարկե, անհրաժեշտ է, ստանալով կապը հասարակության հետ, արագ տեմպերով այդ ծրագրերն իրականացնենք, քանի որ կա նաև այս միջոցառումների ժամանակացույց։ Ինչպես նաև, իհարկե, կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, և այդ կադրային փոփոխությունները շարունակվելու են։ Նպատակն այն է, որ մենք կարողանանք մեր կարողությունները հավաքագրել բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»,- ասել է վարչապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում