Պենզայի բնակչուհի՝ երկու երեխաների մայրը, ծեծել է երիտասարդ տղային՝ շաուրմայի համար։ Այս մասին հաղորդում է Mash տելեգրամ–ալիքը։
«Ես երկու երեխա ունեմ, հիմար։ Հիմա դուրս կթռչես այստեղից»,– ասում է կատաղի կինը։
Դժվար է ասելը, թե հատկապես ինչն է դարձել կնոջ և տղայի միջև վեճի պատճառը։ Ըստ որոշ տվյալների՝ նրանք չեն կիսել շաուրմայի հերթը, ըստ մյուսների՝ կինը մտածել է, որ վերջին շաուրման է մնացել և իրեն չի հասնի։ Երկրորդ տարբերակը հաստատում է շաուրմայի կրպակի հաճախորդներից մեկի արած արտահայտությունը. «շաուրման չի վերջանում, այն բոլորիդ կբավականեցնի»։