Thursday, 18 04 2024
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան

Սիրիա զորախումբ ուղարկելը պարտադրանք է և կլինի ճակատագրական. Հայաստանը կարող է թիրախավորվել ահաբեկիչների կողմից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:

Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի կառավարության այն որոշմանը, համաձայն որի՝ ՀՀից մոտ 100 զինվորական հումանիտար առաքելություն իրականացնելու համար մեկնելու է Սիրիա։

Եթե անկեղծ ասեմ՝ իմ վերաբերմունքն այս խնդրի կապակցությամբ այնքան էլ դրական չէ: «Մարդասիրական առաքելություն» հասկացությունը սկզբունքորեն լավ բան է, սակայն բոլոր կողմերին դրա այդպիսի ընկալումը մենք չէ որ պետք է կարողանանք պարտադրել: Բացատրեմ միտքս: Հակամարտության մեջ, եթե ցանկություն ունենանք «մարդասիրաբար» օգնել կողմերից որևէ մեկին ու դրա ենթական կամ հավատարիմ մարդկանց, հակառակ կողմը քո հասկացած «մարդասիրական առաքելությունը» կընկալի որպես «թշնամական արարք»: Հետևաբար, նման դեպքերում չկա տիեզերական հասկացություն այս խնդրով, մանավանդ, երբ գործը ծայրահեղական ու ոչ այնքան մարդկային կենցաղով ծանոթ կողմերի հետ է:

-Կառավարության  որոշման մեջ նշված է, որ հումանիտար առաքելությունը պաշտպանելու է Հալեպի հայությանը։ Արդյո՞ք դա Հայաստանին թիրախ չի դարձնի ահաբեկչական խմբավորումների մոտ։

-Նպատակ չունեմ կասկածի տակ առնել ՀՀ կառավարության ազնիվ մոտեցումները, սակայն, արդյո՞ք այս մեկը իրականության ամբողջությունն է: Չեմ կարծում: Բոլորս գիտենք՝ ե՞րբ և ի՞նչ պայմանների տակ եկավ այս որոշումը: Մենք բոլորս գիտենք, որ նման որոշումը տեղական նախաձեռնություն կամ արտադրություն չէր: Հալեպահայությանն օգնելու համար ՀՀ կառավարութունը պետք չունի Սիրիայի վարչակարգին օգուտ մարտեր մղող ռուսական բանակին կցորդ (ինչ պիտակի տակ էլ լինի) հայ զինվոր ուղարկելու Սիրիա:

Այս միջոցառումից  շատ ավելի ազդու, գործնական և նվազ վտանգավոր միջոցներ կան նույն նպատակին հասնելու համար: Աշխարհը գիտի, որ ռուսական բանակը տարիներ ի վեր տարածաշրջանում իր երկրի ազդեցությունը ավելի ամրապնդելու համար զինվորական ուղղակի միջամտություն  է արել  Սիրիայի տարածքում՝ օգնելու  ներկա վարչակարգին ոտքի վրա մնալու և պայքարել  ընդդեմ այդ վարչակարգի ընդդիմադիրների, որոնք կազմված են զանազան խմբավորումներից և ունեն տարբեր նպատակներ ու ֆինանսավորվում են ոչ անպայման Ռուսաստանի բարեկամ կամ նրա  բարիքը ցանկացող շրջանային և միջազգային մրցակից պետությունների կողմից: Հետևաբար այս մրցակցության մեջ, ռուսական բանակի կցորդ որևէ կողմ բարեկամ, անմեղ կամ անվնաս կողմ չի կարող նկատվել բոլորի կողմից ու հաշտ աչքով չի դիտվելու:

Ես հավատում եմ, որ Հայաստանի նախկին իշխանությանն էլ էր լինելու նման առաջարկություն ռուսական կողմից, քանի որ Սիրիայում ռուսական միջամտությունը նոր չէ: Չգիտեմ, սակայն, թե ինչպե՞ս է նախկին իշխանությունը կարողացել շրջանցել նման առաջարկը և լավ է արել:  Հայաստանը մինչև հիմա կարողացել է  իր հնարավորությունների  սահմաններում պահել իր չեզոք դիրքը սիրիական ներքին խնդիրների վերաբերյալ:

Այս անգամ իրավիճակը տարբեր է: Քանի որ Հայաստանի ներկա իշխանությունների կապերը Ռուսաստանի հետ լավագույն մակարդակում չեն, ռուսական կողմից եկած այս սպասելի առաջարկը հնարավոր չեղավ մերժել բոլորիս հայտնի պատճառներով՝ ՀՀ վարչապետը Ռուսաստան իր վերջին այցելությունից օրեր առաջ հուշում էր մարդասիրական գործակցության մի ծրագրի մասին, այս ձևով տուրք տալով Ռուսաստանին ու ակնկալելով  բարենիշ ու նրա բարիդրացիական ու զօրակցական վերաբերմունքը Հայաստանի նոր իշխանության հանդեպ: Սխալ չհասկանաք, սա հակառուսական կեցվածք չէ: Ընդհակառակը: Սակայն, շատ կուզեի, որ ՀՀ ներկա իշխանությունների հարաբերություննեը Ռուսաստանի հետ այնպիսի հավասար մակարդակի վրա լինեին, որ կարողանար ազնվությամբ շրջանցել այս «պարտադրանքը«  ճարահատյալ չենթարկվեր դրան:

Ամփոփելով կարող եմ ասել, որ ՀՀ-ից մոտ 100 զինվորների տարածաշրջան ժամանումը ավելի շատ տուրք է, քան  հումանիտար առաքելություն: Տա Աստված, որ այդ տուրքը սահմանափակվի միայն 100 հայ զինվոր տրամադրելով Սիրիայում գործող ռուսական բանակին, քան թե այդ տուրքը մեզ  համար լինի այնքան ճակատագրական, որ դրսևորվի ահաբեկչական գործողություններով ռուսական ներկայությունից դժգոհ կամ վնաս ստացող ահաբեկիչների կողմից, որոնք կարող են մինչև իսկ ուղղակի Հայաստանը թիրախավորել:

-Հումանիտար առաքելությունը իրականացվելու է ՀՀ դրոշի ներքո։ Հայաստանն անվտանգության տեսանկյունից ի՞նչ խնդիրներ է ունենալու ըստ Ձեզ։

-Իմ կարծիքով պատերազմական կամ մարդասիրական առաքելության համար ուրիշ հողում գործող ռուսական հզոր կողմի համար իր սեփական երկրի անվտանգությունը  հաշվի առած է և լավագույնս հսկվում է: Նույնը չեմ կարող ասել  Հայաստանի համար, որի մարդասիրական առաքելությունը կարող է սխալ մեկնաբանվել ահաբեկիչների կողմից, որոնք կարող են բուռն հակադարձել, քանի դեռ մեր երկրի անվտանգության  տնօրենը  ինքն իր հեռախոսային խոսակցության անվտանգությունն ապահովելու կարողությունը չունի ըստ երևույթին…:

-Արդյո՞ք զինվորականների մեկնումը Սիրիա չի դիտվի որպես ռազմական միջամտություն, չնայած որ ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները հայտարարել են, թե նրանք իրականացնելու են բացառապես հումանիտար առաքելություն։

-Առաջին անգամը չէ, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիայի տառապող ժողովրդին: Սակայն մինչև հիմա նյութական օգնության իմաստով այն ինչ ապագայում պիտի կատարվի զինվորականների մասնակցությամբ, նույնը չէ:

Հետևաբար ձեր հարցումը տեղին է: Ռուսական կողմից ճնշված ահաբեկիչները անպայման հայկական կողմի զինվորական ներկայությունը ռազմական միջամտությւն կհամարեն և այս բանը իր հետևանքները կարող է ունենալ ոչ միայն համեմատաբար հեռու Հայաստանի համար, այլ նույնիսկ Սիրիայիում՝ հալեպահայության վրա:

Սա էլ ասեմ, որ աշխարհագրական իմաստով մասնատվող Սիրիայի ապագա  քարտեզի մեջ ես Հալեպը ներկա վարչակարգի ձեռքը մնալիք Ալավիստանի սահմաններում  չեմ տեսնում  ու Հալեպի հայությունը կարող է հանկարծ հայտնվել այնպիսի իրավիճակի մեջ, որ նման է այսօրվա  քամիշլիին ու դրա շրջակայքին: Այս մտահոգությունս այս առիթով ուզում եմ կիսել  հալեպահայության ու հայրենի պետության հետ:

-Ի՞նչ կտա Հայաստանին Սիրիայում հումանիտար առաքելության անցկացումը՝ դրական և բացասական իմաստով։

-Իմ կարծիքով բացի Հայաստանի նոր իշխանությունների՝ ռուսական կողմից դրական  բարենիշ ստանալու ակնկալիքից, Հայաստանն ու հայությունը ոչ մի օգուտ չի կարող ստանալ նման միջամտությունից:  Շատ կուզեի՝ ավելի լավատես լինել:

-Քաղաքական տեսանկյունից եթե նայենք, Հայաստանի այս որոշումը պաշտոնական Վաշինգտոնի մոտ դրական չի ընդունվել։ Քաղաքական առումով ՀՀ-ն ի՞նչ վիճակում կարող է հայտնվել։

-Ինչպես վերը նշեցի՝ Սիրիայում տեղական և միջազգային ուժեր իրար դեմ մարտնչում են իրենց շահերի համար: Կողմերից մեկը բնականաբար Ամերիկան է, դիմացի ճամբարի պարագլուխն է Ռուսաստանը: Հիմնվելով  այս տվյալների վրա, բնական է, որ Վաշինգտոնին բնավ դուր չէր գալու Հայաստանի այս որոշումը և քաղաքական իմաստով Հայաստանի կառավարությունը, որը ռուսական կողմի հետ հարաբերության գծով լավագույն օրերը չի ապրում, ինքնստինքյան  շուտով դեմ հանդիպման պիտի ընդունի նաև ամերիկյան դժգոհությունը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում