Tuesday, 23 04 2024
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում

Վարչապետի հայտարարությունը տեղին չէ. Սա Ուզբեկստանը չի, Միջին Ասիա չի, բացառվում է 90 տոկոսը

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ով կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին, պետք է քվեարկի «Իմ քայլը» դաշինքի օգտին։

««Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկողը քվեարկում է հեղափոխության օգտին։ «Իմ քայլը» դաշինքի ու Հայկ Մարությանի օգտին քվեարկողը քվեարկում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ու այս խորհրդարանը լուծարելու օգտին։ Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու գաղափարը և ընտրակաշառքով ընտրված խորհրդարանը լուծարելու գաղափարը, մի մարդու նման 80 տոկոսով, 90 տոկոսով քվեարկեք «Իմ քայլը» դաշինքի օգտին։ Դրանով դուք ոչ միայն քվեարկում եք հեղափոխության օգտին, այլև մերժում եք Հայաստանը սերմացու գողացող մկների պես թալանածներին՝ առանց բացառության»,- իր ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչպես է վարչապետի այս հայտարարությունը մեկնաբանվում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող համեմատաբար փոքր ուժերի կողմից՝ պարզեցինք հենց իրենցից։ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ սևերի ու սպիտակների բաժանումն այս պահին տեղին չէ, առավել ևս՝ սպիտակը մենաշնորհ դարձնելը։

«Մենք մեր կարճ պատմության ժամանակահատվածում տեսել ենք՝ մենաշնորհումը ինչի է բերել։ Երբ քաղաքական գործընթացները մենաշնորհվում են, դրանից հետո առաջանում է ՀՀՇիզմ, ԲՀԿիզմ, միակուսակցականություն։

Միակուսակցականությունը՝ անկախ հենքից, լավ բանի չի բերելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Մարտիրոսյանը։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Մարտիրոսյանը նշեց՝ իրենց տեսակետը հստակ է եղել, իրենք միշտ են ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ կա։ «Մենք միանշանակ պնդում ենք, որ հնարավորինս շուտ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այնպես որ, մենք կողմ ենք արտահերթ ընտրություններին ու երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելուն։ Միանշանակ անընդունելի ենք համարում նոր միակուսակցական համակարգի ստեղծումը»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը։

«Երևանի հանրություն» դաշինքի ավագանու թեկնածու Արմեն Հովհաննիսյանը վարչապետի այս հայտարարությունն ավելի ռադիկալ կերպով մեկնաբանեց. «Նախ՝ սկսենք նրանից, որ չի հավաքելու 90 տոկոս, ես դա բացառում եմ»։

Հովհաննիսյանի խոսքով՝ Երևանը դիվերսիֆիկացված քաղաք է, զարգացած քաղաք է, հասարակության տարբեր շերտեր կան, տարբեր մտածելակերպով մարդիկ, հետևաբար հնարավոր չէ, որ մի ուժը հավաքի, օրինակ, 90 տոկոս։ «Սա Ուզբեկստանը չի, Միջին Ասիա չի, այնպես որ՝ ես բացառում եմ այդ 90 տոկոսը։ Դա ընդունենք որպես գեղարվեստական դարձվածք։ Երևանցիները ձևավորելու են ավագանի ըստ իրենց նախասիրությունների, կուսակցական ուժերը դա փորձելու են օգտագործել իրենց կուսակցական հաշվարկներում, և դա նորմալ է։ «Երևանի հանրություն» դաշինքն ունի մեկ նպատակ՝ Երևանի համար ապահովել որակյալ, անաչառ, թափանցիկ կառավարում ու կայուն զարգացում։ Ես կարող եմ իմ անձնական կարծիքն ունենալ, բայց մենք դրա համար չենք միավորվել, այլ Երևանին փայլուն այլընտրանք առաջարկելու համար։ Ես կարծում եմ՝ երևանցիները դա կգնահատեն»,- մանրամասնեց Արմեն Հովհաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում