Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Գաղտնալսման բանալին կապի օպերատորների ձեռքում է. ազգայնացնել

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը ցույց տվեց, որ պետության թիկունքում և պետությանը զուգահեռ «հատուկ ծառայություն» է գործում: Դատաքննության առարկա դարձած գործերը հուշում են, թե որտեղից է գալիս կամ կարող է գալ վտանգը և որտեղ պետք է փնտրել նրանց…

Ռոբերտ Քոչարյանի «պաշտոնամեկուսացումից» հետո գաղտնալսման երկու աղմկոտ դեպք եղավ. Այդ անակնկալներից մեկը Սերժ Սարգսյանի համար էր՝ ցույց տալու նրան ու շրջապատին, որ բոլորը «գաղտնալսելի են» և վերահսկելի: Երկրորդ անակնկալը Նիկոլ Փաշինյանի համար էր…

նույն նպատակով, բայց, իմ կարծիքով, առավելապես Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու՝ մի փրփուր ստեղծելու և դրանից կառչելու միջոցով ԱԱԾ պետին և ՀՔԾ պետին այս գործից հեռացնելու համար:

Այժմ անցնենք դատական 2 գործերին, հասկանալու համար, թե որտեղ է բացվում ու փակվում ապօրինի գաղտնալսումների ու կապերի կծիկը:

Ապօրինի կապուղիներ ստեղծելու և գաղտնալսումների մեխանիզմներ

Արդեն երեք տարի է, որ Երևան քաղաքի դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում լսվում է «Արմենտել» ընկերության ղեկավարության տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչների և «Վիմպելկոմ» ՓԲԸ-ի ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության ղեկավարի ստեղծած խմբի գործը:

Ըստ մեղադրանքի՝ «Վլադիմիր Սաչկովը, հանդիսանալով առևտրային կազմակերպության «Արմենտել» ՓԲ ընկերության տեխնիկական բլոկի տնօրեն, համաձայնել է «Վիմպելկոմ» ՓԲ ընկերության ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության ղեկավար Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը, այն է՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները, «Արմենտել» ՓԲ ընկերության շահերին հակառակ ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲ ընկերության բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել» ՓԲ ընկերության ենթակառուցվածքը, սակայն շրջանցելով դրա հաշվարկային համակարգը:

Նշված հանցավոր մտահղացումն իրագործելու շուրջ Ալեքսանդր Զուբովի կողմից ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի մեջ ընդգրկվել են «Արմենտել» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, տեխնիկական բլոկի տնօրեն Վլադիմիր Սաչկովը, անվտանգության տնօրինության ղեկավար Աշոտ Պողոսյանը, ինչպես նաև Ղրղըզստանի քաղաքացի Ալեքսեյ Պիսարևը: Դերաբաշխման համաձայն Ալեքսեյ Զուբովին վերապահվել է արտասահմանյան կապի օպերատորների հետ դեպի «Արմենտել» ՓԲ ընկերության բջջային և ֆիքսված ցանցեր տեղափոխվող ծավալների և դրանց դիմաց վճարումների վերաբերյալ պայմանավորվածություններ կնքելը, միջազգային մուտքային հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների գործընթացը վերահսկելը, հանցակիցների գործողությունները համակարգելը և իր ազդեցությամբ նրանց արարքների հովանավորելը: Իգոր Կլիմկոյին և Վլադիմիր Սաչկովին վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների համար կապուղիներ ստեղծելը, դրանց աշխատանքն ապահովելը, իսկ Ալեքսեյ Պիսարևին այդ կապուղիների աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներն ու «Արմենտել» ՓԲ ընկերության միջազգային կայանը համապատասխան կարգաբերելը: Աշոտ Պողոսյանին վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք տրամադրելը և այն հսկողության տակ պահելը, այնտեղ կողմնակի անձանց մուտքն արգելելը և Պիսարևի մուտքն ապահովելը, իր ազդեցությամբ այդ կապուղիների աշխատանքով հետաքրքրվող «Արմենտել» ՓԲ ընկերության աշխատակիցներին հանցավոր գործունեությունը դադարեցնելու և դրա մասին իրավասու մարմիններին հայտնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելուց զերծ պահելը»:

Այսինքն, ընկերության ենթակառուցվածքն օգտագործելով՝ հենց կապի օպերատորն է՝ բարձր ղեկավարության մակարդակով ներքաշվել ապօրինի կապուղիներ ստեղծելու և «լևի» ծառայություններ մատուցելու մեջ: Իսկ Աշոտ Պողոսյանը պետք է հսկեր, որ աշխատակիցները իրավապահ մարմիններին չասեին: Չասեին՝ հատուկ ծառայություններն էլ չէին իմանա…և ինչքան ուզում ես՝ ապօրինի կապուղին օգտագործի:

Երկրորդ դատական գործը ԱԱԾ նախկին աշխատակից /թեև նրանք նախկին չեն լինում/, ապօրինի գաղտնալսում արած Ռոբերտ Լաիշյանի նախաձեռնությունն էր, ով փուռն էր տվել իրեն խանգարողներին՝ ԱԱԾ բաժնի պետի տեղակալին ու նրան հայտնողին, ինքն էլ հավանաբար ազատվել քրեական պատասխանատվությունից՝ իրավապահների հետ համագործակցելու համար:

Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանի, ինչպես նաև ու կրկին «Արմենտել»-ի պատասխանատու աշխատակից Վիգեն Չիլինգարյանի դեմ:

Ըստ մեղադրանքի՝ Վիգեն Չիլինգարյանը, աշխատելով «ԱրմենՏել» ՓԲ ընկերության տնտեսական անվտանգության ծառայությունում և ունենալով ապօրինի հեռախոսակապեր իրականացնելու դեպքերի բացահայտման լիազորություններ, աշխատանքային գործառույթների իրականացման ընթացքում՝ 2010 թվականի մարտ ամսին տեղեկանալով ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ռոբերտ Լաիշյանի կողմից բջջային հեռախոսների «Իզի» տեսակի քարտերի միջոցով ապօրինի հեռախոսակապ իրականացնելու հանգամանքի մասին, իր ծանոթ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնում որպես պետի տեղակալ և 3-րդ բաժանմունքի պետ աշխատող Արմեն Վիգենի Տեր– Մինասյանի հետ նախնական համաձայնությամբ խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության կողմից՝ ապօրինի հեռախոսակապ իրականացնելու կապակցությամբ Ռոբերտ Լաիշյանին պատասխանատվության չենթարկելու համար նույն վարչության առանձին աշխատակիցներին կաշառք տալու պատրվակով, վերջինից պահանջել էին 1.206.030 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար, որը Ռոբերտ Լաիշյանի կողմից 2010 թվականի ապրիլի 6-ին փոխանցվել էր Արմեն Տեր-Մինասյանին, որն էլ խարդախությամբ հափշտակել էին։

Ըստ մեղադրանքի, ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանը, նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ, Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել էր առանձնապես խոշոր չափերի կաշառք /ՀՀ քր. օրի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ/:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2012թ. հունվարի 20-ի դատավճռով Արմեն Տեր-Մինասյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քր. օրի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել 7 տարվա ազատազրկման՝ գույքի մեկ երրորդ մասի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.206.030 ՀՀ դրամ գումարից:

Ու թեև մեղադրանքը,արարքը ճիշտ էր որակված, և դատարանը նշանակել էր տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատժաչափը՝ 7 տարի, այդուհանդերձ որոշ անձինք կարծես շահագրգռված էին եղել ԱԱԾ-ական Արմենի շուտափույթ ազատմամբ…

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, մայիսի 21-ի որոշմամբ Ա. Տեր-Մինասյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի վերաքննիչ բողոքը բավարարել էր մասնակիորեն` բեկանել էր ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և քրեական գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Պաշտպանական կողմը միջնորդել էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կարճել գործի վարույթն ամբողջությամբ:

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ մեղադրող Կ. Փիլոյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել էր։

Ռուբեն Սահակյանի ջանքերով առաջին ատյան վերադարձած գործով Արմեն Տեր-Մինասյանի մեղադրանքը 2010 թ. մայիսին փոփոխվել էր. կաշառք վերցնելու արարքը վերաորակվել էր որպես խարդախություն /մեղմ պատիժ «դասավորելու» և համաներման «տակ գցելու» համար/:

Եվ 2013 թ. մայիսի 13-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` Արման Տեր-Մինասյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քր. օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով։ Դատավճիռը մտել էր օրինական ուժի մեջ, ինչից հետո նույնկերպ փոփոխվել է նաև Վիգեն Չիլինգարյանին առաջադրված մեղադրանքը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը Վիգեն Գրիգորիի Չիլինգարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քր. օրի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել` ազատազրկում 3 տարի ժամկետով։

Կիրառել էր ՀՀ Ազգային ժողովի կողմից 03.10.2013թ.-ին ընդունված «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և Վիգեն Գրիգորիի Չիլինգարյանին ազատել նշանակված պատժից։

Այս երկու հանցագործությունների պատկերը ցույց է տալիս, որ մարդկանց անձնական տվյալներին հասանելիություն և պաշտպանելու պարտավորություն ունեցող կապի օպերատորը ինքը պետք է հսկի ու հայտնաբերի ապօրինի կապուղիների օգտագործումը, կանխի և այդ մասին հայտնի իրավապահ մարմիններին: Բայց փաստորեն հենց իրենք են զբաղվել դրանով կամ վերահսկող պետական մարմնի ներկայացուցչի հետ «եկել» համաձայնության:

Այսինքն եթե կապի հսկող օպերատորը չասի, հատուկ ծառայությունները չեն իմանա, իսկ եթե իմանան՝ կարող են «պայմանավորվել» նյութական շահի շուրջ և հանգիստ խախտել մարդկանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

Ուստի կարևոր է, որ նախաքննության մարմինը նաև պարզի, թե որտեղ և ինչո՞վ է զբաղված եղել երկրորդ գործով անցնող և ազատության մեջ գտնվող եռյակը՝ երկրորդ աղմկահարույց գաղտնալսման ժամանակ:

ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման «սողանցքը»

Ինչ վերաբերում է ԱԱԾ և ՀՔԾ պաշտոնյաների հեռախոսազրույցի գաղտնալսմանը, որտեղ նրանք քննարկել էին Մարտի 1-ի գործը, ապա այս անգամ մենք գործ ունենք ոչ թե «Արմենտել»-ի, այլ «Վիվա Սել-ՄՏՍ» կապի օպերատորի հետ:

Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսին ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանն ասաց, որ խոսակցության ժամանակ ինքը եղել է Ժնևում՝ մեքենայի մեջ՝ օդանավակայան գնալու ճանապարհին, խոսել է «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորին պատկանող հեռախոսահամարից։

«Վիվա Սել-ՄՏՍ» ընկերությունը, անդրադառնալով մամուլում և համացանցում բուռն քննարկման առարկա դարձած հարցին, պաշտոնապես պատասխանել էր, թե առանց հատուկ տեխնիկական միջոցների գործադրման ու միջամտության գաղտնալսում տեղի ունենալ չի կարող, իրենք չեն գաղտնալսել, նման իրավասություն և տեխնիկական հնարավորություն էլ չունեն:

Մինչդեռ սա համոզիչ չէ «Արմենտել»-ի օրինակով… Նախ, եթե նույնիսկ գաղտնալսողն իրենք չեն, ապա գոնե «Վիվա Սել-ՄՏՍ»-ի տեխնիկական բլոկը կարող էր և պարտավոր էր նկատել, կանխել, բացահայտել և ահազանգել Հայաստանի իրավապահներին՝ ապօրինի կապի և գաղտնալսման մասին: Եթե չի արել, ուրեմն պետք է բացատրի, թե ինչպես կարող էր դա լինել, որովհետև վտանգվել է պետական շահը և կարող է վտանգվել ընկերության միլիոնավոր բաժանորդների՝ անձնական և ոչ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

Ընդ որում, այս ընկերության մասով կասկածներն ավելի են խորանում, երբ հայացք ենք նետում տարեսկզբին կատարված գործարքին՝ կապված «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժնետոմսերի օտարման հետ: Այնտեղ կրկին ռուսական ազգանուններ են հանդիպում, բայց օֆշորում, սա արդեն չափազանց վտանգավոր է…անվերահսկելիության առումով:

Հիշեցնենք, որ 2018թ. հունվարին տեղեկություններ հայտնվեցին մամուլում, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ը (ապրանքանիշը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ») օտարում է իր բաժնետոմսերի 99,99 տոկոսը։ Հարցը ներառված էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունվարի 24-ի նիստի օրակարգում։ ««Համաձայնություն տալ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 99,99% բաժնետոմսերը վերջինիս միակ բաժնետեր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության 99,99% բաժնետեր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ մնացած 0,01% բաժնետոմսերը՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության մյուս բաժնետերեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլյևին հավասարաչափ օտարելուն»,- նշված էր որոշման նախագծում։

«Արամայո ինվեստմենթս լիմիթեդ» ընկերությունը գրանցվել է 2015թ․՝ օֆշորային համարվող Կիպրոսում, մայրաքաղաք Նիկոսիայում։ Այս ընկերության հետ են փոխկապակցված A.T.S. Services Limited ընկերությունն ու Պավել Մաշարովը։ Մաշարովի ու մյուս բաժնետիրոջ՝ Արտյոմ Վասիլևի անուններին կարելի է հանդիպել «Հետք» ինտերնետային պարբերականի՝ Հայաստանում ինտերնետ մատակարարող ընկերությունների մասին հետաքննությունում. ըստ հրապարակման՝ Մաշարովն ու Վասիլևը հանդիսանում են International Cell Holding LTD-ի բաժնետերեր։ Հենց այս ընկերությունն է կանգնած «Ղ-Տելեկոմ»-ի հետևում։

Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ է տալու երկու ՌԴ քաղաքացիներին՝ այդ 0,01% բաժնետոմսերը. Հնարավոր է՝ օֆշորային հասանելիություն՝ բաժանորդների անձնական տվյալներին, ինչպես օրինակ կարող է լինել ՎՏԲ բանկի 3 տոկոսանոց ադրբեջանական բաժնեմասի պարագայում:

Ստացվում է, որ մեծ հաշվով մենք գործ ունենք անվերահսկելի վիճակի հետ, ինչը լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության համար, քանի որ կապը ռազմավարական նշանակության ոլորտ է:

Գուցե Ռոբերտ Քոչարյանին պետք է մեղադրանք առաջադրվի նաև կապի ոլորտը օտարելու և ՀՀ քաղաքացիների հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունքն ու պետական համակարգի անվտանգությունը վտանգի տակ դնելո՞ւ համար:

Բացի այդ, պետությունը պետք է մտածի իր և քաղաքացու իրավունքը խախտած ընկերություններին խստորեն պատժելու, իսկ կրկնվելու դեպքում՝ ոլորտից դուրս մղելու մասին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում