Thursday, 28 03 2024
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

«Քաոսային վիճակ էր, ոնց որ ադրբեջանցիները հայկական դիրքերի վրա կրակեին»․ ինչ են պատմում Մարտի 1-ի ականատեսները

Սեպտեմբերի 11-ի ասուլիսում ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ 2008թ-ի Մարտի 1-ին Լեո փողոցի վրա բանակը կրակել է բնակելի շենքերի ուղղությամբ։

«Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողներն ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, պատշգամբների ուղղությամբ այն բանից հետո, երբ այդ պատշգամբների ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Այսինքն՝ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին», – մասնավորապես ասաց Սասուն Խաչատրյանը:

Լեո, Գրիգոր Լուսավորիչ և Պարոնյան փողոցների բնակիչները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեցին, որ այդ օրն իրենց շենքերի ուղղությամբ կրակոցներ հնչել են։

Լեո փողոցի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց․«Ամենատպավորիչն այն էր, երբ ջրցան մեքենան Պարոնյանով հետ գնաց, եկավ ինչ-որ հին ՊԱԶիկ ավտոբուս՝ մի քանի մարդկանցով անցավ ու վառվեց, կրակեցին վրեն՝ վառվեց, մեր էդ դալանի մոտ էլ կրակոց լսվեց ու նույնիսկ էդ ամբողջ վառվող մսի հոտը ամբողջ հայաթով մեկ լցվել էր, մեկ էլ դրանից հետո մի հատ գռանատ գցեցին, որ էդ պահին չտրաքեց, անցավ 10 րոպե ու հետո տրաքեց։ Մաշտոցի մոտից էին կրակոցներ գալիս ու պահ եղավ, որ մարդիկ բալկոններից գոռում էին, ինչ-որ լավ ռեպլիկաներ չէին գոռում, իսկ զորքերի էդ կամանդիրները սկսեցին բարձր հայհոյանքներ տալ ու նույնիսկ ժամանակ առ ժամանակ կրակեցին վերև՝ հավանաբար օդ էին ուզում կրակել, բայց էն հարևան Ռուբենչիկի գլխին էլ ռեկաշետով կպել էր ու նրանք պարտադրում էին, որ բոլորս բալկոններից ներս գնանք, որովհետև շատ մարդիկ՝ այդ թվում նաև ես, դուրս էինք եկել պատշգամբից նայում էինք, բայց մեզ ստիպեցին, սկսեցին պահանջել, որ սաղդ ներս գնացեք։ Իսկ Լեոյի էն պոլիկլինիկայի մոտից դիմակավորների մի ջոկատ էր վազելով գալիս, որ հիմնական զենքերը ոնց որ թե իրանց մոտ էր ու որքան զինվորական գրագիտությունս թույլ է տալիս հասկանալ՝ հիմնականում կալաշնիկովներ էին, ուրիշ մի քանի փոքր զենքեր էլ կային, բայց մեծ մասը կալաշնիկով էր»։

Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչներից մեկն էլ իր հերթին փոխանցեց․ «Կոնկրետ մեր շենքի վրա տենց շատ կրակոցներ չեն եղել, բայց հաջորդ օրը, որ նայում էինք կողքի շենքերին սաղ պատերը նենց էին ծակծկված ու սևացած, պատուհանները փշրված՝ ոնց որ Մարտակերտում ադրբեջանցիները հայկական դիրքերի վրա կրակած լինեին։

Մեր հայաթ մտնող երկու մուտք ունենք, որոնք փշալարերով փակված էր, որ նույնիսկ ուզենայիր անցնել՝ չէին թողում, հրամայում էին, որ ներս մտնենք։ Սարսափելի, քաոսային վիճակ էր, վախեցած վիճակ էր՝ չգիտեիր տանդ մեջ սաղ կմնաս, թե չես մնա։ Հենց մի քիչ խախանդվել էր արդեն, բարձրացանք վերևի հարևանի տունը՝ տեսանք պատուհանների վրա ապակիները սաղ ջարդուփշուր էր եղել փամփուշտների կրակոցից, սաղ երեխեքը պոլին պառկած էին, որովհետև ասենք էդ գյուլլեն որ կպներ՝ ո՞վ էր պատասխան տալու, մինչև էսօր 10 զոհի համար պատասխան չեն տվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում