Հարավային Կորեայում Daewoo Shipbuilding & Marine Engineering ընկերությունը ջրին է իջեցրել առաջին դիզել-էլեկտրական սուզանավը անաէրոբային էներգետիկ համակարգով՝ հայտնում է Defense Aerospace-ը:
Ամբողջությամբ Հարավային Կորեայում ստեղծված սուզանավը մոտ ապագայում կսկսի փորձարկվել, իսկ 2020 թվականի դեկտեմբերին այն կփոխանցվի ռազմածովային ուժերին: 2022 թվականին սուզանավը նախատեսում են զինել:

Դիզել-էլեկտրական սուզանավի գլխավոր առավելություններից մեկը ստորջրյա վիճակում գրեթե ամբողջովին անձայն տեղաշարժվելու ունակությունն է:
Սուզանավի մարտկոցների լիցքավորումը կատարվում է դիզելային գեներատորներից՝ ջրի վրա գտնվելու կամ այնպիսի խորության մեջ գտնվելու ժամանակ, որի դեպքում հնարավոր կլինի գեներատորներին միացնել լիցքավորման համար նախատեսված հատուկ խողովակը:






















