Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Վիրավոր Անդրանիկ Արամյանն արժանացել է Սեյրան Օհանյանի այցելությանը

Ժամեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալից «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժին է տեղափոխվել Նուբարաշենի հատուկ ջոկատի զինվոր 20-ամյա Անդրանիկ Արամյանը: Անդրանիկը գանգատվել է մեջքի և ուսի հատվածում սուր ցավերից: Մեզ հետ զրույցում զինվորի հայրը` Գրիգոր Արամյանը, նշեց, որ պատճառը զորամասի ճաշարանում տեղի ունեցած միջադեպն է: «Անդրանիկն ապարանցիների մասին անեկդոտ է պատմել, ինչից վիրավորված՝ ապարանցի զինվորներից մեկը դանակով երկու անգամ հարվածել է մեջքի և ուսի հատվածներին: Հոսպիտալում նրան վերջին երեք օրվա ընթացքում ոչ մի օգնություն ցույց չեն տվել, ոչ մի ցավազրկող»,- արցունքն աչքերին ավելացրեց Գրիգորը: Միջադեպի մանրամասները փորձեցինք պարզել հենց տուժածից, սակայն նա մերժեց՝ պատճառաբանելով, թե ոչինչ չի հիշում: Բժիշկները նախնական զննմամբ Անդրանիկի հարազատներին հայտնել են, որ զինվորի վիճակը նորմալ է: Որոշ բժշկական հետազոտություններից հետո պարզվեց, որ նրան պետք է շտապ վիրահատել:
Ի դեպ, Անդրանիկ Արամյանը պետք է զորացրվեր սույն թվականի դեկտեմբերի 10-ին: Նրան՝ որպես լավ զինվորի, պատվոգիր է շնորհվել:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել 20 օր առաջ:
Ի դեպ հիվանդանոցում էր գտնվում նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Փորձեցինք նրանից պարզել միջադեպի մանրամասները, սակայն նրա թիկնապահները թույլ չտվեցին մոտենալ նախարարին՝ պատճառաբանելով, որ նախարարի մոտ ընդունելության համար հատուկ ժամեր կան, և որ պարոն Օհանյանը եկել է հիվանդանոց հարազատներից մեկին այցելության: Եվ միաժամանակ այցելել էր նաև վիրավոր զինվորին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում