Ֆրանսիայի բանտերից մեկը երեքշաբթի դարձել էր ոստիկանության ու բանտարկյալի միջև հոգեբանական պայքարի թատերաբեմ: Բանտարկյալը պատանդ էր վերցրել ուղղիչ հաստատության պետին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ն ու հստակեցնում, որ հաստատությունը գտնվում է Մարսելի արվարձանում:
35-ամյա հանցագործը ձեռք էր բերել ղեկավարության հետ զրույցի իրավունք: Նա զրույցին ներկայացել էր երկաթե ձողով և գործի անցել: Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո ոստիկանությանը հաջողվել է համոզել նրան, որպեսզի նա ազատ արձակի կնոջը:
Տղամարդու արարքի դրդապատճառների մասին չի հաղորդվում: Հայտնի է միայն այն, որ 1300 հոգու համար նախատեսված բանտը գերբեռնված է: Ներկայում այնտեղ պահվում է 1800 կալանավոր: Ինչպես հայտարարել են ուղղիչ հաստատությունում, նման բան այնտեղ տեղի է ունեցել առաջին անգամ:










































