C-400 ռուսական ՀՕՊ համակարգերը գնելու Թուրքիայի որոշումը մարտահրավեր է ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Վաշինգտոնում Ժառանգության հիմնադրամի սեմինարի ժամանակ ելույթ ունենալով՝ նա հիշեցրել է, որ C-400-ները համատեղելի չեն ՆԱՏՕ-ի մյուս համակարգերի հետ և չեն կարող միասնական ցանց ինտեգրվել։

Ստոլտենբերգը նշել է ինքնուրույն պաշտպանական որոշումներ կայացնելու Թուրքիայի իրավունքը, սակայն փոխզիջման հույս է հայտնել։
«Հույս ունեմ, որ կարելի է լուծում գտնել, որովհետև այն, ինչ տեսնում ենք այժմ, մարտահրավեր է բոլորի համար։ Տարաձայնություններ գոյություն ունեն Թուրքիայի՝ ռուսական C-400 համալիրներ գնելու հետ կապված»,-հավելել է նա։
Նա Թուրքիային ՆԱՏՕ-ի շրջանակում «շատ կարևոր դաշնակից» է անվանել՝ չնայած առանձին բարդություններին։











































