Կատալոնական «Բարսելոնա»-ի 33-ամյա կիսապաշտպան Չավին չի խոստանում, որ կարիերան պարտադիր կավարտի «կապտանռնագույններ»-ի կազմում:
«Կարծում եմ բարդ կլինի այնպես անել, որ կարիերաս ավարտեմ «Բարսելոնա»-ում: Ես, իհարկե, ցանկանում եմ, որ իրադարձությունները հենց այդպես դասավորվեն, բայց չեմ կարող վստահ լինել, որ այդպես կլինի: Այնպես որ, չգիտեմ, թե որ ակումբում կավարտեմ կարիերաս»,- Marca-ն մեջբերում է Չավիի խոսքերը:
Հիշեցնենք` որոշ ժամանակ առաջ Չավին երկարաձգել է կատալոնական ակումբի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2016 թվականը:









































