ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում օդերևութաբանները ստիպված են եղել ընդհատել ուղիղ հեռարձակումը, երբ մոլեգնող փոթորկի պատճառով իրենց գրասենյակի շենքը ջրով է ողողվել։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։
WCTI հեռուստաալիքը ստիպված է եղել տարհանել աշխատակիցներին, քանի որ շենքի մերձակայքում գտնվող ջուրը սկսել է բարձրանալ։ Գրասենյակում են մնացել գլխավոր օդերևութաբան Դոնի Քոքսը և նրա գործընկեր Շեյն Հինթոնը։ Տղամարդիկ շարունակել են ուղիղ եթերում պատմել «Ֆլորենս» փոթորկի մասին։ Սակայն տարերքը սկսել է սպառնալ նաև նրանց կյանքին, և հաղորդավարները ստիպված են եղել լքել ստուդիան։
On air meteorologists in New Bern casually explaining the building has been evacuated due to Florence’s storm surge but they’re sticking around to stay on air and inform the public pic.twitter.com/bOaaM8eP8n
— Brian L Kahn (@blkahn) September 13, 2018











































