Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Փաշինյանի մերկացնող հայտարարությունը Մակրոնի հետ հանդիպումից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հանդիպելով հայ համայնքին՝ այդ երկիր աշատանքային այց կատարած Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման թեմատիկայի առումով: Այլ հարցերի վերաբերյալ, ըստ հաղորդագրության, կողմերը պայմանավորվել են առավել հանգամանալից խոսել հոկտեմբերին՝ Երևանում, ուր պետական այցով կժամանի Ֆրանսիայի նախագահը, նաև Ֆրանկոֆոնիայի վեհաժողովին մասնակցելու առիթով:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահը հետաքրքրվել է ղարաբաղյան կարգավորման հեռանկարով, ինչին ի պատասխան ինքն ասել է, որ հեռանկարը կախված է Ադրբեջանի պահվածքից, և եթե համանախագահները ցանկանում են, որ լինի կարգավորման գործընթաց, ապա պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանին, որը խոսում է, այսպես ասած, ռազմատենչ հռետորաբանությամբ և պատերազի լեզվով: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ալիևը չի գիտակցել, որ գործ ունի բոլորովին այլ Հայաստանի հետ, որը ներկայումս համախմբում է ամբողջ հայությանը:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա այցը պայմանավորված էր հենց ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներով: Համենայնդեպս, հատկանշական է, որ նախագահ Մակրոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանը մանրամասնել կամ հրապարակայնացրել է իր դիրքորոշումը այդ հարցում: Ընդ որում՝ նկատելի է, որ բավական կոշտ դիրքորոշումը: Հայաստանի վարչապետը, փաստորեն, բավական խիստ է դնում Ադրբեջանին կարգի հրավիրելու հարցը՝ բաց տեքստով հայտարարելով այդ մասին Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո: Այդ հանգամանքն էլ, իր հերթին, թերևս հուշում է, որ Մակրոնի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը փոխըմբռնում է ունեցել այդ հարցով, և Ֆրանսիայի նախագահը թերևս ըմբռնել է Երևանի այդ դիրքորոշումն ու դրա իրավացիությունը, հիմնավորվածությունը:

Այդ իմաստով, գուցե Մակրոնի հետ Փաշինյանի հանդիպումը պետք է դիտարկել ՌԴ նախագահի հետ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման շարունակության մեջ՝ առնվազն ղարաբաղյան թեմատիկայի առումով: Ըստ ամենայնի, դրա արձագանքն է Իսրայելի պաշտպանության նախարարի այցն Ադրբեջան և Բաքվի լայնամասշտաբ զորավարժության մասին հայտարարությունը, որը լինելու է սեպտեմբերի 17-22-ը: Բաքուն փորձում է իր դժգոհությունն արտահայտել համանախագահներից առնվազն երկուսի՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի աջակցությունից, որ նկատելիորեն առկա է Հայաստանի նոր իշխանության և նոր իրավիճակի հանդեպ, այդ թվում՝ ղարաբաղյան հարցում, ինչի վկայությունն էլ Փաշինյանի կոշտ գնահատականն էր Փարիզում՝ Մակրոնի հետ հանդիպումից հետո:

Այդ հանգամանքը, իհարկե, կարող է դժգոհություն առաջացնել նաև Իսրայելում, որը հարավկովկասյան տարածաշրջանը դիտարկում է մի շարք կարևոր ուղղություններով ռազմաքաղաքական մանևրի պոլիգոն, իսկ դրա, այսպես ասած, բաց պատուհանը տեսնում է Ադրբեջանի ռազմական դիվանագիտության մեջ: Եթե այդ դիվանագիտությունը փակուղում է, ուրեմն փակ է նաև Իսրայելի պատուհանը: Պատահական չէ, որ Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանը շտապում է Բաքու, երբ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից հետո այց է կատարում Ֆրանսիա:

Այդ ամենը, որքան էլ տարօրինակ կամ կտրուկ շրջադարձ դիտվի արտաքինից ներքին եզրահանգումը, առավել քան մերկացնում է այն քայլերի հակապետական բնույթը, որ կատարվում են Հայաստանի նոր իրավիճակը և նոր իշխանությանը «բռնապետական» որակումներ տալու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում