Նյու Յորքի նախկին քաղաքապետ, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն ըստ Forbes-ի և Bloomberg հայտնի լրատվական գործակալության սեփականատեր Մայքլ Բլումբերգը 2020 թվականին առաջադրվելու է դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի պաշտոնին։
Arutz Sheva–ի տեղեկատվության համաձայն՝ Բլումբերգը, որը հրեա է, հավանություն է տվել Հիլարի Քլինթոնի թեկնածությանը 2016 թվականի ընտրություններին՝ Թրամփին «ռիսկային, անխոհեմ և արմատական ընտրություն» անվանելով։

Թրամփի նախկին օգնականը ենթադրում է, որ Բլումբերգը լուրջ հակառակորդ է լինելու։
«Եթե ես դեմոկրատ լինեի, և ինչ–որ մեկն ինձ հարցներ. «Ո՞ւմ կուզես որպես թեկնածու տեսնել դեմոկրատների կողմից», կա միայն մեկ անուն, որը ես կընտրեի, և նրա անունը Մալքլ Բլումբերգ է»,– ասել է Թրամփի նախկին խորհրդական Կորի Լեվանդովսկին։











































