Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մարտի 1-ի գործով բեկումնային զարգացումներ են սպասվում. Վահե Գրիգորյան

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր սկանդալային գաղտնալսման հետ կապված հայտարարություն են տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ ընդգծելով, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում, փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը նշեց. «Պաշտպանության կողմի դիրքորոշումը ի սկզբանե դա է եղել: Գաղտնալսման հետ կապված, ենթադրում եմ, որ պաշտպանության կողմի մեխը պիտի լինի դատարանի վրա ազդեցություն գործելը»:

«Ես չեմ կարծում, որ այս սկանդալը որևէ ազդեցություն է ունենալու և ինչ-որ բան է փոխելու Մարտի 1-ի գործում: Ամեն ինչ կախված է նրանից, թե քննությունն ինչ ցույց կտա, եթե քննությամբ պարզվի, որ իսկապես կոմունիկացիա եղել է ԱԱԾ տնօրենի և դատավորի միջև, այդ դեպքում դա իրավական գնահատականի արժանի է, պետք է իրավական գնահատական տալ և դրանից ենթադրություններ անել: Եթե այդ հանգամանքը բացակայում է, ոչ մի ազդեցություն չի ունենա:

Այս գործը հնարավոր չէ այսպիսի աղմուկներով փակուղի տանել: Որևէ պաշտոնյայի սխալը, եթե դրանով որևէ ապացույց չի խոտանվել, ոչ մի ազդեցություն չի թողնի այս գործի վրա: Իրականում այսպիսի աղմուկները ուշադրություն գրավելու միտում ունեն»:

Վահե Գրիգորյանի հավաստմամբ՝ Մարտի 1-ի գործով բեկումնային զարգացումներ են սպասվում: «Սեպտեմբերի 20-ին ՄԻԵԴ-ը հրապարակելու է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ-ի» և «Վարդգես Գասպարին ընդդեմ ՀՀ-ի» գործերի վճիռները, այս գործերը վերաբերում են 2008թ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերին: Այս գործերը թեև վերաբերում են անհատների, բայց ՄԻԵԴ-ն իր դիրքորոշումն է արտահայտելու, թե որքանով են իրավապահ և արդարադատության համակարգերը կարողացել համարժեք պատասխան տալ այն իրավախախտումներին, որոնք տեղի են ունեցել Հայաստանում:

Սա հարյուրավոր մարդկանց հնարանվորություն է տալու պահանջել իրենց գործերի վերաբացում, խոսքն այն մարդկանց մասին, է, ովքեր մարտի 1-ին ձերբակալվել, դատապարտվել են: Այս ողջ ծավալը էականորեն տրանսֆորմացնելու է արդարադատության համակարգը: Որևէ դատավոր, որը անարդարացիորեն դատապարտել, կալանավորել է որևէ մեկի այդ գործի շրջանակում և չի նկատել էական խախտումները, չի կարող մնալ ՀՀ-ի արդարադատության համակարգում:

Երկրորդ պրոցեսը՝ ՀՔԾ պետի մասնակի բացահայտումներից ակնհայտ է, որ Մարտի 1- ի գործը ընդհանուր կարգով բարձր ընթացքով առաջ է գնում և Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների կապակցությամբ շատ կարևոր, բեկումնային կետի է հասել:

Եվ երրորդ պրոցեսը՝ երկրորդ նախագահի կալանքի գործով Վճռաբեկ դատարանում քննությունն է: Սա միայն երկրորդ նախագահի կալանքի գործը չէ, մենք հասել ենք բեկումնային կետի, որտեղ Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը պետք է տա հետևյալ հարցի պատասխանը՝ արդյո՞ք ՀՀ-ն կարող է հանդուրժել սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունը՝ անձեռնմխելիությամբ պաշտպանելով ոտնձգության մեջ մեղադրվողին, թե՞, այնուամենայնիվ, սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձը չի կարող պաշտպանություն ունենալ անձեռնմխելիությամբ: Սա վճռական հարց է»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում