Այսօր առավոտից Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում երևանցիները իսկական տեղատարափ էին կազմակերպել` պահանջելով դադարեցնել Նոր Նորքի Վիշապների այգում ընթացող շինարարությունը: Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, որում ասված է.
«Նոր Նորք վարչական շրջանի Վիշապների կոթողների այգում կառուցապատողի կողմից նախաձեռնված շինարարարական նախապատրաստական աշխատանքները դադարեցված են, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ:
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից հարցը ուսումնասիրվում է կառուցապատողի հետ փոխհամաձայնեցված լուծումներ գտնելու
համար՝ ի նպաստ այգու պահպանմանը»։











































