Tuesday, 09 06 2026
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին

Փաշինյանը հանդիպել է ֆրանսիացի գործարարներին. ինչո՞ւ են ուշանում ներդրումները

Հայաստանի վարչապետի՝ Ֆրանսիա կատարած այցը պայմանականորեն բաժանված է երեք մասի՝ համահայկական օրակարգ, ներդրումների խրախուսմանն ուղղված հանդիպումներ ու միջպետական հարաբերություններ։ Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ հայ համայնքի, ֆրանսիացի գործարարների հետ, ու թերևս բոլորս սպասում ենք Մակրոն-Փաշինյան հանդիպման արդյունքներին։

Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Փաշինյանն իր օտարերկրյա այցերի կարևոր ուղղություն է համարում ներդրումների ապահովումը։

Հայաստանում թավշյա հեղափոխությունն իմաստ չի ունենա առանց տնտեսական հեղափոխության՝ այսօր Փարիզում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետը վերահաստատել է իր նախկին հայտարարությունը՝ որևէ գործարար, որևէ ընկերություն՝ այս պահից սկսած՝ իր ընտրվելու պահից սկսած, «ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից»։

Անդրադառնալով տնտեսական համագործակցության միջազգային պայմանագրերին՝ վարչապետը հայտարարել է՝ ստիպված են եղել և ստիպված են որոշակի հարցեր պարզաբանել մի շարք գերմանական, ռուսական, իտալական, ֆրանսիական և այլ ընկերությունների հետ։

«Մեր գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, այլ համագործակցությունն արդյունավետ, արդար դարձնելն է, այդ ընկերությունների շահերը պաշտպանելը, այդ թվում՝ չարաշահումներից»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ շատ դեպքերում ընկերությունների հետ կնքված պայմանագրերում ժողովրդի շահն ու Հայաստանի շահը հաշվի չեն առնված։ «Ցավոք, Հայաստանի ներկայացուցիչները ոչ թե Հայաստանի պետության և ժողովրդի շահերից և դիրքերից են հանդես եկել, այլ իրենց անձնական, կլանային և, կներեք, նույնիսկ մաֆիոզ»,- ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Թավշյա հեղափոխությունն իրապես հեռանկարներ է բացել արտաքին ներդրումների համար՝ նշանավորելով պետության մոդեռնիզացիայի մեկնարկ, որի դրսևորումներն են կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարը։ Դա այդպես է, ու հազիվ թե հայաստանյան կամ միջազգային որևէ փորձագետ կասկածի տակ դնի այս պնդումները։

Մյուս կողմից՝ օբյեկտիվ լինելու համար նկատենք, որ առայժմ նկատելի չեն խոշոր ներդրումները, ու անգամ ռուսաստանաբնակ հայ գործարարներն օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը դժգոհում էին, որ Հայաստանում կանխատեսելիության մակարդակը բավարար չէ։

Անշուշտ, խոսքը չի վերաբերում միայն քաղաքական կայունությանը, որը, մեծ հաշվով, պահպանվում է ու թերևս ավելի ամուր կլինի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։ Հայաստանում գոյություն ունեն այլ ռիսկեր, որոնք էապես կարող են ազդել երկրի ներդրումային գրավչության վրա։

Կառավարությունը դեռ ակնհայտորեն չի հաղթահարել հեղափոխական պոպուլիզմը ու դժվարանում է որոշումներ կայացնել, որոնք կարող են հասարակության որոշակի շերտերի դժգոհությունը հարուցել։ Ասվածի լավագույն վկայությունը Ամուլսարի շուրջ ստեղծված ճգնաժամն է, որը կառավարությունը չի կարողանում հաղթահարել արդեն չորս ամիս, ինչի հետևանքով Հայաստանը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները միջազգային ազդեցիկ ընկերության առջև։ Այս վիճակը կարող է Հայաստանի համար լրջագույն պրոբլեմներ առաջացնել միջազգային դատարաններում, մյուս կողմից՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը մի քանի անգամ ակնարկել է, որ խոշոր ներդրումներ չպետք է ակնկալել, քանի դեռ լուծված չէ «Լիդիան Արմենիա»-ի շուրջ ստեղծված թնջուկը։

«Վեոլիա» ֆրանսիական ընկերության շուրջ ծագած սկանդալը, որի իմաստն այն է, որ ֆրանսիական ընկերությունը կաշառել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին, նույնպես կարող է հարվածել Հայաստանի ներդրումային միջավայրին, եթե պարզվի, որ ոստիկանությունը ոչ պատշաճ քննություն է իրականացրել՝ ինչպես պնդում է ֆրանսիական կողմը։

Առհասարակ՝ ուժային կառույցների բեմականացրած «մասկի շոուները» չեն կարող դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսական, ներդրումային համատեքստի վրա։

Այսօր Նիկոլ Փաշինյանը Փարիզում խոսել է միանգամայն ընկալելի, փաստարկված արգումենտներով, որոնք, անշուշտ, կարող են դրական կարծիք կազմել ֆրանսիացի գործարարների մոտ։ Սակայն արևմտյան ներդրողները ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ մեր պաշտոնյաները, նաև՝ Նիկոլ Փաշինյանը, հաճախ երկրի ներսում ունենում են պոպուլիստական ելույթներ՝ թերևս մոռանալով, որ դրանց ուշադրությամբ հետևում են նաև միջազգայյին գործընկերները։ Օրինակ՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, չէր կարող օրինական ճանապարհով ունենալ երեսուն միլիոն դոլար գումար, սակայն քանի դեռ ավարտված չեն իրավական ընթացակարգերը, պետք չէ տրվել գայթակղությանը և հրապարակել տվյալներ նրա բանկային հաշիվների մասին։ Սա «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է, ինչին բավական զգայուն են վերաբերվում ներդրողները։

Այլ խոսքով՝ վարչապետի օտարերկրյա այցերը կարող են նպաստել ներդրումների ներգրավմանը, եթե դրան նախորդել է խնամքով կատարված «տնային աշխատանք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում