Վարչապետի ցանկացած հանձնարարական անհապաղ կատարվում է եւ դրա մասին զեկուցվում է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ոստիկանությունը հապաղել եւ 2 ժամ ուշ կատարել «օլիգարխներին եւ թիկնապահներին ասֆալտին ֆռելու» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգը։
Նա շեշտեց, որ ռեյդերը նոր չեն, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ եւ իրականացնում է ստուգումներ. «Այս ռեյդերի մշտապես շարունակվում են, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք ստուգվում են։ Մշտապես այդ գործընթացն իրականցվել է»:։











































