Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը մեդալներ է նվաճել Աստանայի միջազգային մրցաշարում:
Ստեփանյանը սկրեչ մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ օմնում ձևում երկրորդն է հատել եզրագիծը` նվաճելով արծաթե մեդալ:
Ավելի վաղ Ստեփանյանը Օմսկի «Գրան պրիի» սկրեչ մրցաձևում գերազանցելով բոլոր մրցակիցներին՝ առաջինը հատեց եզրագիծը: Այս հաղթանակով Ստեփանյանը վաստակեց նաև 100 վարկանիշային միավոր: