Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու

Երկրորդ նախագահին շղթայող հակասությունը

Ռոբերտ Քոչարյանը մինչ հայտնի գաղտնալսման հրապարակումը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, որտեղ նա արել է մի քանի հետաքրքիր հայտարարություններ, ինչը սակայն արդյունքում տալիս է բավականին հակասական պատկեր: Ընդ որում, համադրելով այդ պատկերը այլ դրվագների հետ, որ առկա են նրա քաղաքական վերադարձի մասին հայտարարությանը հաջորդող քայլերում, հնարավոր է եզրակացնել, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայումս որոշակիորեն ցայտնոտի մեջ է, խճճված է հետագա մարտավարության և անելիքների հարցում: Երկրորդ նախագահը հայտարարում է, որ անկախ իր հանդեպ մեղադրանք ներկայացնելուց, եթե անգամ չլիներ այդպիսի բան, ինքը անտարբեր մնալ չէր կարող և պետության ապագայի համար մտահոգությամբ վերադառնալու էր քաղաքականություն, հավակնելու էր իշխանության, քանի որ տեսնում է խնդիրները:

Մեկ այլ հայտարարությամբ նա ասում է, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի իր հետ գլուխ դնելու համար: Իսկ այդ ամենին զուգահեռ նա խոսում է այն մասին, որ փաստորեն ինքն ու Նիկոլ Փաշինյանը մինչև թավշյա հեղափոխություն եղել են նույն դիրքերում՝ Սերժ Սարգսյանի քննադատության և նրա իշխանավարման դեմ: Սա, իհարկե, գաղտնիք չէ, սակայն ուշագրավ է տողատակը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը, կարծես թե, փորձում է ակնարկել, թե ինքն էլ լումա է ունեցել հեղափոխության մեջ, առանց իրեն դա հնարավոր չէր: Դա, իհարկե, ազդակ է այն շրջանակներին, ում աջակցությունն է նա ակնկալում, ում հորդորում, ակնարկում, հայցում է միանալ իրեն: Դրանք, իհարկե, նախկին համակարգի հետ այս կամ այն կերպ առնչվող շրջանակներն են: Բայց նրանք, մեղմ ասած, հապաղում են, որովհետև չեն ուզում, իհարկե, վրիպել, ֆալստարտ անել, միանալ Քոչարյանին, եթե վստահ չեն, որ նա կարող է ինչ-որ լուրջ հաջողություն արձանագրել թավշյա հեղափոխության դեմ պայքարում:

Ռոբերտ Քոչարյանն ակնարկելով հեղափոխության մեջ իր «լումայի» կամ «դերի» մասին, փորձում է ցույց տալ նրանց, որ այն, ինչ եղել է, չէր կարող լինել առանց իրեն: Սակայն այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ նա այդպիսով, փաստորեն, ակամա խոստովանում է նաև սեփական պարտությունը: Որովհետև, տողատակում ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, որ ինքը փորձել է օգտագործել հեղափոխությունը Սերժ Սարգսյանին հեռացնելու համար, բայց հետո էլ լուծել հեղափոխության հարցը: Բայց դա փաստորեն չի ստացվել: Ընդ որում՝ այս սցենարը, իհարկե, ամենևին բացահայտում չէ, քանի որ այն զարգացել կամ փորձում էր զարգանալ հրապարակավ, ապրիլի 25-ից մինչև մայիսի 2-ը: Հետաքրքիր է, որ երկրորդ նախագահը այժմ բավական բաց ակնարկում է այդ մասին: Սակայն դրանով հանդերձ՝ փորձելով ցույց տալ իր, այսպես ասած, ուժն ու ազդեցությունը և գրավել աջակիցների հին համակարգից, նա փաստորեն ցույց է տալիս, որ մի անգամ արդեն պարտվել է Նիկոլ Փաշինյանին, որովհետև Փաշինյանը նրան թույլ չի տվել Սերժ Սարգսյանին հեռացնել իր միջոցով, իսկ հետո հեռացնել արդեն իրեն:

Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանը ասում է, թե այսպես, կամ այնպես վերադառնալու էր քաղաքականություն, որովհետև տեսնում էր, որ իշխանության է եկել անկարող թիմ և մտահոգ էր պետության ապագայի համար: Մի կողմ թողնենք այդ գնահատականների, այսպես ասած՝ իրավացիությունն ու հիմնավորվածությունը, դա այլ հարց է և դրան անդրադարձել ենք, ու դեռ կլինեն անդրադառնալու շատ առիթներ: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ այսպես, թե այնպես վերադառնալու էր: Հետո խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի իր հետ գլուխ դնելու համար: Բայց ինչպե՞ս կարող էր Փաշինյանը «գլուխ չդնել», եթե Քոչարյանը վերադառնալու էր, այսպես, թե այնպես: Այսինքն՝ ուզեր, թե ոչ, Փաշինյանը պետք է «գլուխ դներ», այն պարզ պատճառով, որ ցանկացած իշխանություն չի կարող գլուխ չդնել իրեն մրցակցության հայտ ներկայացնող որևէ ուժի հետ, լինի դա Ռոբերտ Քոչարյանը, թե այլ սուբյեկտ: Այստեղ դրսևորվում է երկրորդ նախագահի հռետորաբանության և իրավիճակի գնահատման հակասականության մյուս դրվագը: Սա արդեն խոսում է որոշակի տենդենցի մասին: Առավել ևս երրորդ դրվագի պարագայում: Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ինքը արագ որոշումներ կայացնող և պատասխանատվությունից չվախեցող գործիչ է: Անկասկած է, որ այդ ինքնաբնութագիրն էլ ունի պոտենցիալ աջակիցների հնարավոր շրջանակին ազդակի նպատակ կամ նշանակություն: Մյուս կողմից էլ՝ այդ պոտենցիալ շրջանակը տեսնում է, որ պատասխանատվությունից չվախենալու մասին հայտարարող երկրորդ նախագահը դիցուկ Մարտի 1-ի գործով պատասխանատվությունը ամբողջությամբ դնում է իր ենթակաների վրա՝ հայտարարելով, որ կապ չի ունեցել թե պաշտպանության նախարարի հայտնի հրամանի հետ, կապ չի ունեցել Ազատության հրապարակում ոստիկանության առավոտյան հատուկ գործողության հետ, ու նաև որևէ կերպ չգիտե, թե ինչն է հանգեցրել սպանությունների:

Ստացվում է, որ պատասխանատվությունից և որոշումների կայացումից չխորշող, չվախեցող նախագահը ամենապատասխանատու և բարդ իրավիճակում որևէ պատասխանատվություն չի կրել կարևորագույն գործընթացների և որոշումների համար, համենայն դեպս՝ դատելով ներկայումս նրա մարտավարությունից: Հակասությունը՝ հայտարարությունների և իրականության միջև, նկատելի է, ու միաժամանակ նաև հասկանալի: Դա, ըստ էության, բխում է այն հանգամանքից, որ երկրորդ նախագահն իրականում ամենևին չի ունեցել ակտիվ քաղաքականություն վերադարձի ցանկություն, անկասկած՝ շատ լավ պատկերացնելով դրանում իր հնարավորությունների և հեռանկարների սղությունը, բարդությունը: Միևնույն ժամանակ նա չի կարող խոստովանել, որ վերադարձել է ստիպված, պարզապես ինքնապաշտպանվելու համար, չունենալով այլ տարբերակ: Դա կնշանակի խոստովանել անելանելիություն և թուլություն, ինչը էլ ավելի խոցելի կդարձնի նրան: Այստեղ էլ առաջանում է շղթայաբար դրսևորվող հակասականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում