Թուրքիայի Գեբզե քաղաքում շարունակվող աշխարհի մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությունում կայացան 8-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից ոչ-ոքի խաղաց միայն Արամ Հակոբյանը: Հաղթանակներ տարան Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Պարտություն կրեց Շանթ Սարգսյանը:
8-րդ տուրից հետո Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանն ունեն 6-ական միավոր: 7,5 միավորով առաջատարը Պարհամ Մաղսուդլուն է: