Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Նիկոլ Փաշինյանն ու նրա պաշտպան Վահե Գրիգորյանը հայտարարություն են տարածել

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը իր պաշտպան փաստաբան Վահե Գրիգորյանի միջոցով հայտարարություն է տարածել` ի պատասխան ՔՎ խոսնակ Արսեն Բաբայանի «հերթական սուտ» հայտարարությանը:
«2010 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը հայտարարել է, թե իբր Նիկոլը երկարատև տեսակցությունից հետո հրաժարվել է մուտք գործել բնակելի գոտի և իբր իր բանավոր դիմումի հիման վրա ՔԿՀ վարչակազմը իրեն մեկուսացրել է անվտանգության նկատառումներով: Նիկոլը միանշանակ պնդում է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականության: Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել հետևյալը. երկարատև տեսակցությունից հետո ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Ֆահրադ Մարտիրոսյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Արտավան Բաղդասարյանն իրեն արգելել են մուտք գործել բնակելի գոտի` պատճառաբանելով, թե օպերատիվ տեղեկություններ ունեն, որ իր կյանքի և անվտանգության համար բնակելի գոտում սպառնալիքներ կան, ուստի իրենք որևէ պարագայում թույլ չեն տալու մուտք գործել բնակելի գոտի, և իրեն առաջարկել են դիմում գրել, համաձայն որի ինքը խնդրում է, որ իրեն տեղափոխեն բնակելի գոտուց առանձին տարածք` անվտանգության ապահովման նկատառումներով: Նիկոլը պատասխանել է. «Օպերատիվ տեղեկությունը դուք ունեք, իմ անվտանգության պատասխանատուն, ըստ օրենքի դուք եք, դուք էլ ապահովեք այդ ամենը», և հրաժարվել է դիմում գրել: Հետո իրեն առաջարկվել է արձանագրություն կազմել, ըստ որի, ինքը խնդրում է իրեն տեղափոխել: Նիկոլը հրաժարվել է նաև նման արձանագրության կազմմանը մասնակցել: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը դիմելով ՔԿՀ պետին հետաքրքրվել է, թե որն է իրեն մեկուսացնելու պատճառը: Իրեն պատասխանել են, որ իր անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով են իրեն մեկուսացրել: Բայց մեկուսացնելով հանդերձ իր նկատմամբ կիրառել են պատժախցում գտնվող դատապարտյալի նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Այն ինչ արդարադատության նախարարությունը հայտարարել է միանշանակ սուտ է, Նիկոլը որևէ դիմում չի գրել, ոչ բանավոր և ոչ էլ գրավոր որևէ մեկին չի խնդրել իրեն տեղափոխել»- Նիկոլ Փաշինյանի հետ երեկ տեսակցելուց հետո, նրա խոսքերն է փոխանցել փաստաբան Վահե Գրիգորյանը:
Վահե Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ երեկ «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմը խոչընդոտել է իր և Նիկոլ Փաշինյանի տեսակցությանը: Փաստաբանը Նիկոլ Փաշինյանի հետ տեսակցելու դիմում է ներկայացրել ժամը 15.30-ին, որը, ըստ ՔԿՀ-ի գրանցման, մուտքագրվել է 15.38-ին: Սակայն, տեսակցության հնարավորություն տվել են մոտ 40 րոպե սպասեցնելուց հետո: Իսկ արդեն ժամը 17.10-ին ՔԿՀ-ի աշխատակիցները ընդհատել են տեսակցությունը` հայտարարելով, թե տեսակցության ժամն ավարտվել է: «Այսօրվա առանձնատեսակցությունը դադարեցնելը Նիկոլի պաշտպանական իրավունքի խախտում է: Այդպիսով խոչընդոտել են նաև նրա ԵԴ ներկայացվելիք դիմումը պատրաստելու աշխատանքներին: Նա այս պահին չի կարող գրագրություն ունենալ, նա զրկված է ԶԼՄ-ների հետ անմիջական շփվելու հնարավորությունից և այպիսով անօրինական ձևով խստացվել է նրա պահման ռեժիմը»,- տեղեկացրել Վահե Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում