Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Մեծ կաշառքը» կրոնական դպրոցների փակման դիմաց և խորքային պետության ճշտած սահմանները

Ներթուրքական հարթության վրա արձանագրվող մագլցումների քաղաքական մեկնաբանությունը պարզ չէ, չասելու համար, որ բավական բարդ է: Հարցը իհարկե վերաբերում է «մեծ կաշառք» գործողության շարժառիթին, ապրող հոլովույթին, «մեծ կաշառքի» և «Գեզի այգու» առաջացրած մակընթացությունների տարբերություններին, տեղ-տեղ նրանց հետապնդած նպատակների համատեղմանը և շատ ավելի՝ նրանց ուղղակի հակասությանը:

Մեծ հարցականներ է ստեղծում ի՛նքը Ֆեթհուլլահ Գյուլենը: Նա իսլամական վարչակարգի հոգևոր աղբյուրն է, միաժամանակ, աշխարհիկ կարգերի լուռ և երբեմն ուղղակի աջակցությունը վայելողը: Թուրքական օրվա վարչակարգից փախուստ տված, սակայն հեռակառավարումով Թուրքիայի նկատառելի գերատեսչություններ ղեկավարողը: Վարչակարգի խորքային հանգամանքը ունեցած լինելու համոզումը սփռողը և ուժային կառույցների կողմից մերթ ընդունելի և մերթ մերժելի նկատվողը: Վարչակարգի ամբողջական իսլամականացման ջատագովը և Արևմուտքում հսկայական կառույցների և առևտրական ընկերությունների սեփականատերը:

Հակասական այս երևույթները, ինքնին առաջնորդում են «մեծ կաշառքի» հսկայածավալ գործողությունների շարքի ձեռնարկման և դրա հետ կապված զարգացման երևույթների տարատեսակ մեկնաբանությունների մասին:

Նախ փորձենք ճշտել, թե ի՞նչ ժամանակահատվածի զուգադիպեց «մեծ կաշառքի» ձեռնարկումը: Գյուլենի շարժման կողմից լուրջ նախահարձակումը սկսել է այն պահին, երբ իշխող կուսակցության շարքից դուրս է եկել Հաքան Շուքուրը: Նա հայտարարել էր, որ անընդունելի է նկատում Ֆեթհուլլահ Գյուլենին ուղղված իր կուսակիցների վիրավորանքները և դուրս կգա կուսակցությունից: Հենց այս հրաժարականին էլ հաջորդեցին դեկտեմբերի 17-ին սկսված «մեծ կաշառք» գործողությունները, որոնք ամբողջ աշխարհի հայացքը սևեռեցին Թուրքիայի վրա:

Վիրավորանք էր հասցվել Գյուլենին, երբ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը որոշում էր կայացրել փակել Գյուլենի շարժման հատուկ դպրոցները: Այնուհետև, բացահայտումներ, գայթակղություններ, հարցապնդումներ, փախուստներ և մեծածավալ գայթակղության դիմաց ստեղծված իրավիճակի բոլոր երևույթների պարզում:

Իսլամականության և ժողովրդավարության համակարգման խորհրդանիշի հռչակ վայելող Ֆեթհուլլահ Գյուլենի վառած կանաչ լույսի պահը հետևյալ երևութական տրամաբանությունը ունի: Գյուլեն տիրապետում էր Էրդողանի գլխավորած կառավարության բոլոր ներքին ծալքերին: Այդ տեղեկությունների բացահայտումը սպասում էր հարմար պահի: Այդ պահը առերևույթ իր հովանավորած կրոնական դպրոցները փակելու Էրդողանի կայացրած որոշումն էր: Այլապես կարելի էր հանգիստ դիտել կաշառքի և Գյուլենի շարժման համաժամանակյա զարգացումները:

Արևմուտքի բարիքներն ու շնորհները վայելող իսլամական այս առաջնորդը հավանաբար միայն ներթուրքական ներշնչումներ չուներ Էրդողանի հեղինակությունը հարվածելու: Միացյալ Նահանգներից թուրքական քաղաքական և տնտեսական դաշտի վրա ազդեցության գործոններ բանեցող այս իսլամական առաջնորդի առած քայլը, Թուրքիայի նախագահության գլխավոր թեկնածուին դեպի նախագահական պալատ տանող ճամբան հստակորեն նեղացնում է:

Բնապահպանական, գաղափարախոսական, կարծիքի ազատության առաջադրանքներով ծայր առած շարժման զանգվածայնացումը և հիմա էլ կաշառազերծման կարգախոսերով կատարվող բացահայտումների առաջացրած իրավիճակը նախանշում են թուրքական պետական և հասարակական գետինների անհանգիստ վիճակը: Տակավին շարժումները չեն անցնում ինքնության խնդիրների սահմանը, ինչը որ կարող է կտրուկ շրջադարձով և բեկումնայնությամբ հատկանշել Թուրքիայի ընդհանուր կացության փոփոխութինները: Վերջին գործողությունների ծայր առած օրերին, թեև հերքված, այնուամենայնիվ պետք չէ մտահան անել Անկարայում ամերիկացի դեսպանին վերագրված այն հայտարարությունը, որի համաձայն «շուտով ականատես պիտի լինենք ինչ որ կայսրության փլուզմանը»:

Ֆեթհուլլահ Գյուլեն մի առիթով մերժեց իրեն վերագրվող պետության մեջ պետություն լինելու հանգամանքը: «Մեծ կաշառքի» ձեռնարկատերը ենթադրաբար գիտի, որ հակառակ իսլամաժողովրդավարության անհաջող սինթեզներին, Թուրքիան շարունակվում է ղեկավարվել խորքային պետությամբ, ուր գերիշխող է աշխարհիկ կարգերի անվան տակ թուրք ազգայնականությունն ու ռազմականությունը: Մնացյալ կարգախոսային բաղադրիչները բնապահպանությունից մինչև խոսքի ազատություն, ապակաշառեցման գործողոթյուններից մինչև ևրոպականացման ուղիներ, իսլամականությունից մինչև ժողովրդավարություն կամ նրանց համատեղման փորձերը, բոլորը իրենց սահմաններն ունեն, գծված խորքային պետության ճարտարապետների կողմից: Եթե Ֆեթհուլլահ Գյուլենը այդ սահմանազանցումը կատարի, «մեծ կաշառքի» գործողությունները կփոքրանան և Գյուլենի դպրոցները կփակվեն ամուր կողպեքներով: Շահան Գանտահարյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում