Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ռևանշի փորձ է արվում. ամենայն հավանականությամբ գաղտնալսումն արել է ռուսական կողմը. Վարուժան Ավետիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշել եք, որ պատրաստ եք վարչապետի առաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանության իրականացումը։ Ի՞նչ է դա իրենից ենթադրում։

– Մենք հայտարարության մեջ նշել ենք, որ պատրաստ ենք ՀՀ բոլոր քաղաքացիների հետ միասին ՀՀ վարչապետի առաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանության իրականացումը։ Եթե վարչապետը կոչ անի անցնել ուղիղ ժողովրդավարության, մենք պատրաստ ենք միանալ այդ գործընթացին։

– Այսինքն՝ կարծում եք այս փուլում նման կոչի անհրաժեշտություն կա՞։

Մենք նշել ենք՝ այն դեպքում, եթե համապատասխան պետական մարմինները չցանկանան կամ չկարողանան իրականացնել վարչապետի նշած քայլերը։ Դեռ ժամեր են անցել, չկա որևէ տեղեկություն՝ ինչ է եղել, կարճ ժամանակ անց վարչապետը կամփոփի, կտա գնահատականներ, ու կհասկանանք։ Ժամանակից շուտ ձեռնպահ կմնանք գնահատական տալուց։

– ԱԱԾ և ՀՔԾ պետերին գաղտնալսելը ի՞նչ վտանգներ է պարունակում, սա կոնկրետ Փաշինյանի՞ , թե՞ մեր պետականության դեմ իրականացված քայլ է։

– Սա մեր պետականության դեմ ուղղված քայլ էր, Նիկոլ Փաշինյանն այս պահին ժողովրդի վստահությունը վայելող կառավարության ղեկավարն է, ուստի իր դեմ՝ նույնպես։ Այդ ուժերը չեն ցանկանում, որ մենք անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն ունենանք, և փորձում են ամեն կերպ, հենվելով ռուսական աջակցության վրա, Հայաստանում անկայունություն հրահրել ու երկիրը բերել մի վիճակի, որ իրենց կարճ խելքով կարողանան ռևանշ իրականացնել, բայց անշուշտ դա իրենց չի հաջողվելու։

– Կարծում եք՝ այս գաղտնալսման հեղինակներին միայն ներսո՞ւմ է պետք փնտրել, թե՞ նաև դրսում՝ մասնավորապես Ռուսաստանում, ի վերջո՝ թարգմանության մեջ առկա շեշտադրումները սլաքները դեպի Մոսկվա են ուղղում։

Մենք համակարգային ճգնաժամի մեջ ենք, և համակարգը հայաստանյան համակարգը չէ միայն, գաղութացված պետություն ենք, 100 տարի առաջ ձևավորվել է ռուս-թուրքական տարածաշրջանային ճարտարապետություն, և դա է այս գաղութային համակարգի հենքը, մենք դրա մի մասն ենք։ Քանի մենք չենք վերաձևել այդ ճարտարապետությունը՝ չեղյալ համարելով իրավական ակտերը, ապագա չենք ունենա։ Մենք չունենք այն պայմանները, որ դառնանք ինքնիշխան պետություն, պետք է այդ ձևաչափը փոխենք, ու կա դրա ռեալ հնարավորությունը։ Մենք ունենք ժողովրդի իշխանություն, գնում ենք դեպի ազատ ու արդար ընտրություններ։ Մեր ժողովրդի կամքը պետք է հաստատվի, ու մենք ընթացքում այդ հարցերը կսկսենք լուծել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում