«Եթե հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների, մեզ մնում է իմանալ, թե ովքեր են սևերը, որպեսզի կամուֆլյաժները հագնենք ու մենք էլ նրանց դեմ պայքարենք»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր, Երևանի քաղքապետի եթեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ արձանագրված իրադարձություններին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Երբ որ հայտարարվում է՝ մենք սպիտակ ենք, մնացած բոլորը սև են, ես կարծում եմ՝ այդ հայտարարությունները պետք է լինեն կոնկրետ հասցեական, որպեսզի մենք բոլորս իմանանք, թե ով է սևը, մենք էլ միանանք այդ հակահեղափոխաականներին բռնելու ու ասֆալտին պառկեցնելու գործին»,-նշեց Զոհրաբյանը: