Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հարձակում պետության վրա. ինչ է կատարվել

Հայաստանյան լրահոսը սեպտեմբերի 11-ին պայթեցրեց ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցը, որի բովանդակությունն արդեն հայտնի է թերևս բոլորին: Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հանդես եկան պատասխան հարցազրույցով, որում ներկայացրին ոչ միայն դրա վերաբերյալ պարզաբանումներ, ընդ որում՝ այդ մասով ոչ այնքան համոզիչ և նոր հարցեր առաջացնող, այլ նաև, այսպես ասած՝ նոր բացահայտումներ Մարտի 1-ի գործով, նաև Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի, հանրության ու պետության հաշվին հարստացման խնդրի և դրա դեմ պայքարի: Այլ կերպ ասած՝ հրապարակված ձայնագրությանը տրվեց ոչ պակաս հնչեղ հակահարված, և այդ իմաստով, ըստ էության, եղավ բումերանգի էֆեկտ: Եթե ձայնագրությամբ կար նոր իշխանությանը, ԱԱԾ և ՀՔԾ պետերին հարվածելու նպատակ, ինչը առնվազն առերևույթ դիտարկմամբ պետք է լինի այդ տրամաբանության մեջ, ապա այդ նպատակը հազիվ թե հնարավոր լինի համարել արդարացված, և ստացվեց լիովին հակառակ էֆեկտ:

Այս ամենը, սակայն, դեռևս գտնվում է այսպես ասած ինֆորմացիոն դաշտում, ինչը հիմք կարող է տալ եզրակացնելու, որ ներկայումս իրավիճակը կարծես թե մտնում է մի նոր փուլ կամ հնարավոր է ասել ենթափուլ՝ ինֆորմացիոն պատերազմի կամ ինֆորմացիոն, քարոզչական դիմակայության ենթափուլ, որը կընթանա ներքին զարգացումների մյուս գծերին զուգահեռ: Միևնույն ժամանակ, առաջնայինն այս իրավիճակում, անկասկած, Ազգային անվտանգության բաղադրիչն է, և եթե ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը ձայնագրվում է, ապա դա նշանակում է, որ կա լրջագույն սպառնալիք՝ անկախ ներքին դիմակայության հարցերից: Ի վերջո, ԱԱԾ պետն ինքն էլ հայտարարում է, որ ուրեմն կարող են ձայնագրված լինել այլ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ: Սա այլ բան չէ, քան հայտարարություն պետության վրա հարձակման մասին: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ պետք է լինի համարժեք վերաբերմունք այդ հարձակմանը, այսինքն` հակահարված հարձակվողներին: Բայց ովքե՞ր են նրանք:

Այստեղ քաղաքական գնահատականը, այսպես ասած, պարփակվում է «հակահեղափոխություն» տերմինով, սակայն սա մի կողմից հարաբերական, մյուս կողմից՝ անորոշ և զուտ քաղաքական գնահատական է, մինչդեռ խնդիրը պահանջում է իրավական լուծում և իրավական հիմքերի վրա կառուցված հակահարված անվտանգության ապահովման կամ արդեն, ըստ էության, վերականգնման ուղղությամբ: Այդ իմաստով, սակայն, պետք է արձանագրել նաև, որ ձայնագրության հրապարակումը սկզբունքորեն փոխում է իրավիճակը ներքին իրողությունների տրամաբանության շրջանակում: Խոսքն այն մասին է, որ ստեղծված իրավիճակում արդեն ձևակերպված կամ սեղանին դրված խնդիրը դառնում է պետության վրա կատարված, այսպես ասած, ներկայիս հարձակումը, ոչ թե անցյալի իրավական խնդիրների վերհանումը: Դա էլ, ըստ էության, իշխանությանը տալիս է այլ տրամաբանությամբ կոշտ քայլերի հիմք: Կլինե՞ն այդ քայլերը, թե՞ դրանք, այսպես ասած, կկախվեն այն թևերի կամ բևեռների գլխին, որոնք հավակնում են լինել ներկայիս գործընթացների արգելակներ: Հրապարակված ձայնագրությանը մի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի արագ արձագանքը, մյուս կողմից՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի ասուլիսը գործնականում վկայեցին, որ իրավիճակը ոչ միայն չհաջողվեց պայթեցնել, ըստ էության կամ այսպես ասած՝ խորքից, այլ գործնականում ստեղծվել է մի վիճակ, երբ «ռումբը պայթել է ահաբեկչի ձեռքին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում