Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Ներքին ու արտաքին ուշագրավ կորերը. Նիկոլ Փաշինյանի առաջին սեպտեմբերը

Մինչ հայաստանյան մեդիափորձագիտական հարթության վրա փորձ է արվում դիտարկել ու քննարկել Փաշինյան-Պուտին հանդիպումն ու այդ համատեքստում հայ-ռուսական հարաբերության հեռանկարը, հատկապես առկա հայտնի գնահատականների ֆոնին, որ գալիս էին հատկապես նախկին իշխանությանը հարող շրջանակներից, արդեն մոտենում է Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցը: Փարիզում սեպտեմբերի 14-ին նա կհանդիպի Էմանուել Մակրոնին:

Այդ այցն ուշագրավ է ոչ միայն այն հանգամանքով, որ տեղի է ունենալու Պուտինի հետ երրորդ հանդիպումից մեկ շաբաթ անց: Բանն այն է, որ այցից մոտ մեկ ամիս անց Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովի շրջանակում Հայաստան է ժամանելու նաև Ֆրանսիայի նախագահը, և այդ առումով առավել հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն է նախ այցելում Ֆրանսիա՝ մինչ այդ: Այստեղ կարող է լինել իհարկե որոշակիորեն քաղաքական-սուբորդինացիոն տարր: Այսինքն՝ նկատի ունենալով թե՛ Ֆրանսիայի դերը Եվրոպայում ու միջազգային ասպարեզում, թե՛ այդ համատեքստում հայ-ֆրանսիական հարաբերության առանձնահատուկ նշանակությունն ու բնույթը, Փարիզն ու Երևանն ըստ երևույթին, այսպես ասած, պահպանում են այդ առումով ստատուս քվոն, և նախ Հայաստանի առաջնորդն է այցելում Փարիզ, արժանանում ընդունելության, հետո նոր Երևան կժամանի Ֆրանսիայի առաջնորդը: Իսկ այդ հանգամանքը այդուհանդերձ հարաբերությունների պատմական կոնտեքստում միջազգային ասպարեզում ամենևին էլ անկարևոր չէ, թեկուզ և ըստ էության դետալ է:

Միևնույն ժամանակ, հնարավոր է նաև դիտարկել տարբերակը, երբ Հայաստանը և շուրջն առկա պրոցեսները դինամիկ ու հագեցած փուլում են այնքան, որ մեկ ամիսն անգամ բավականաչափ ժամանակ է, և հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հանդիպումը պահանջել է ավելի մեծ արագություն և խտություն: Այսինքն՝ առկա են հարցեր, որոնք պահանջել են Մակրոն-Փաշինյան հանդիպում ավելի շուտ, քան մեկ ամիս ժամկետը: Այդ հարցերը կարող են թե՛ առնչություն ունենալ նաև Պուտին-Փաշինյան օրակարգին, թե՛ միևնույն ժամանակ պայմանավորված լինել այլ՝ ընդհուպ ներքին հանգամանքներով:

Ի դեպ, այդ համատեքստում արժե թերևս արձանագրել կարևոր մի հանգամանք, որ սեպտեմբերը Հայաստանի նոր իշխանության համար փաստորեն դառնում է երկու ուշագրավ զուգահեռի ամիս՝ Երևանի ավագանու ընտրություն, որը թերևս առանց չափազանցության հնարավոր է դիտարկել ոչ հարյուր տոկոսով, սակայն էական նախավարժանք և ստուգարք, քննություն խորհրդարանի ընտրությունից առաջ, այն էլ՝ մի քանի կարևոր առումներով, և մյուս կողմից՝ այն դառնում է արտաքին քաղաքականության ընդգծված աշխուժության և հագեցածության ամիս:

Սեպտեմբերի 8-ին Փաշինյանը Մոսկվայում հանդիպեց Պուտինի հետ, 14-ին Փարիզում կհանդիպի Մակրոնի հետ, մինչ այդ 10-ին Երևանում հյուրընկալում է Վրաստանի վարչապետին, ինչը ևս չափազանց կարևոր ուղղություն է Հայաստանի համար մի շարք առումներով, իսկ սեպտեմբերի վերջին էլ Նյու Յորքում սպասվում է հանդիպում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, եթե իհարկե հաջողությամբ ընթանա դրա նախապատրաստական աշխատանքը, որի առկայության մասին համենայնդեպս հայտարարել են թե՛ ամերիկյան, թե՛ հայկական կողմերը: Բոլոր դեպքերում անկասկած է, որ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի առիթով Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք այցը, անկախ Թրամփի հետ պաշտոնական հանդիպման լինել-չլինելուց, ունենալու է բավականին էական նշանակություն արտաքին քաղաքական և անվտանգային ռազմավարության տեսանկյունից:

Այդ իմաստով ներքին քաղաքական «ստուգողական» պրոցեսի և արտաքին քաղաքական այս ընդգծված զուգահեռների առկայությունը տալիս է բավականին ուշագրավ մտորումների ու եզրակացությունների առիթ, որն ի մի բերելով, իհարկե, ընդհանուր համատեքստում՝ հնարավոր է բնորոշել Հայաստանում նոր իշխանության առնվազն ներկայիս փուլի բյուրեղացման շրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում