Գլազգոյի 25-ամյա բնակչուհի Վալերի ՄաքԼինը հարսանիքից առաջ կշռել է 108 կգ: Հարսանեկան տորթի վրա պատկերված նրա կերպարն այնպիսի շոկի է հասցրել նրան, որ նա 18 ամսում նիհարել է 38 կգ-ով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նա սարսափել ու խիստ ազդվել է՝ տեսնելով տորթի վրա նստած թմբլիկ հարսնացուին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մենեջերը, որը կյանքի մեծ մասը տառապել է ավելորդ քաշից, այժմ հանգնոմ է 4 չափսով փոքր հագուստ:
Նրա հաջողության մի մասն ապահովում է շունը, որի հետ նա զբոսնում է օրական 3 անգամ:









































