Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վաղը կմեկնի Սոչի՝ դիտելու Հայաստանի հավաքականի թեկնածուների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Ժեմչուժինա-Սոչի»-«Շիննիկ» հանդիպումը, որին կմասնակցեն նաև «Շիննիկ»-ի հայ ֆուտբոլիստներ Արթուր Սարկիսովն ու Ռոման Գրիգորյանը: