Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 43-ամյա Արտյոմ Բաղդասարյանը իր վարած Մերսեդես մակնիշի 34 SF 382 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան խճուղի թիվ 324 տան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել պատին, այնուհետև կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Բաղդարյանն ու 10-ամյա Խաչիկ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում