Երկրպագուների «Ռեդ Իգլս» շարժումը երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման ժամանակ յուրօրինակ ակցիա իրականացրեց:
Ֆանատները պարզելով «Հայկական ֆուտբոլի ազատագրումը» պաստառը խանդառությամբ նշեցին ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնից հեռանալու որոշումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը և արդեն իսկ պարզ է, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցը ղեկավարելու է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:








































