Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թեժ հանդիպում Իրանում . ի՞նչ է Էրդողանը փորձելու համոզել Պուտինին

Սեպտեմբերի 7-ին Թեհրանում հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Սիրիական և տարածաշրջանային համագործակցության շուրջ այս հանդիպումը տեղի է ունենալու բավականին լարված փուլում։

Թեհրանում կայանալիք ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը լինելու է թվով երրորդը՝ առաջին երկու հանդիպումներն անցկացվել են Սոչիում ու Անկարայում։ «Թեհրանյան հանդիպումն անցնելու է բավական թեժ իրավիճակում, դրա գլխավոր հարցը լինելու է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի շրջանի ճակատագրի լուծումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը։

Հայտնի է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որին աջակցում է Իրանը, ցանկանում է մինչև ձմռան ավարտ ահաբեկիչներից ու զինված խմբավորումներից մաքրել Իդլիբի շրջանը, որը համարվում է ապօրինի զինված խմբավորումների ձեռքում գտնվող միակ տարածաշրջանը Սիրիայում։ Ակնհայտ էր, որ Իրանն աջակցում է Ասադի տվյալ նախաձեռնությանը, իսկ Թուրքիան կտրականապես դեմ է դրան. «Թուրքիան դեռ անցյալ տարի էր հայտարարել, որ Իդլիբն իր համար կարմիր գիծ է և այժմ փորձում է կանխել սիրիական բանակի մուտքն Իդլիբ։ Թուրքական կողմը դեմ է Իդլիբում Ասադի բանակի ցամաքային ռազմական գործողությանը՝ նշելով, թե այդ շրջանում ապրում է 3.5 մլն մարդ, և որ տվյալ գործողության հետևանքով Թուրքիայում փախստականների թիվը կավելանա ևս մի քանի հարյուր հազարով՝ մինչև 800.000 մարդ։ Թուրքիայի համար նման վտանգ իսկապես կա, սակայն նրան առավել մտահոգում է Իդլիբում գտնվող իր զորախմբի անվտանգության հարցը, ավելի վաղ Թուրքիան Աստանայի բանակցային գործընթացի շրջանակում ձեռք բերած պայմանավորվածությունների հիման վրա Իդլիբի ապաէսկալացման գոտում ստեղծել է 12 ռազմական դիտորդական կետ։ Մասնավորապես, կարող է առաջանալ սիրիական ու թուրքական զորքերի բախման վտանգ։ Եվ վերջապես, Թուրքիային ամենաշատը մտահոգում է այն, որ սիրիական բանակի հարձակման հետևանքով, թերևս, ստիպված կլինի հեռանալ Իդլիբի նահանգից, որը դարձել է վերջին գոտին Սիրիայում, որտեղ Թուրքիան դեռ փորձում է պահպանել իր դիրքերը, որտեղ պայքարելու տեղ դեռ կա։ Ակնհայտ է, որ Թուրքիան, որքան շատ տարածքներ վերահսկի Սիրիայում, այնքան մեծ ազդեցություն կունենա հետպատերազմյան Սիրիայի ճակատագրի լուծման վրա»։

Գաբրիելյանի կարծիքով՝ Իդլիբի վերջին զարգացումների համատեքստում Ռուսաստանը հայտնվել է որոշակի դժվարին վիճակում, սակայն Իդլիբում ռուսական օդուժի վերջին ռմբակոծությունները վկայում են, որ Ռուսաստանն այդ հարցում կատարել է իր ընտրությունը Թուրքիայի ու Իրանի միջև՝ հօգուտ վերջինիս. «Ըստ ամենայնի, Ռուսաստանը նույնպես ցանկանում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել Իդլիբի հարցի լուծումը, որով էլ ավելի կամրապնդվեն Ռուսաստանի աջակցությունը վայելող Ասադի դիրքերը և, այդպիսով, համայն աշխարհին և առաջին հերթին ԱՄՆ-ին ցույց կտրվի, որ տարածաշրջանային գերտերությունները՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա ունակ են սեփական ուժերով լուծել տարածաշրջանային խնդիրները, և որ արտատարածաշրջանային ուժերը՝ ԱՄՆ-ը անելիք չունեն նման հարցերում։ Հենց այդ հանգամանքն է ամենակարևոր դերը խաղացել տարածաշրջանային երեք գերտերությունների «սիրիական դաշինքի» ձևավորման մեջ»։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նման ընտրության մեջ կարևոր դեր է կատարել այն, որ Իդլիբի հարցի լուծումը շարունակ ձգձգվեց, և դրան զուգահեռ գնալով նվազեց Թուրքիայի ազդեցությունն Իդլիբը վերահսկող «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման վրա. «Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիան խմբավորմանն առաջարկել էր ցրվել ու ներգրավվել, այսպես կոչված, «Սիրիական հյուսիսային բանակի» կազմում, սակայն զինյալները մերժել էին Թուրքիայի առաջարկը։ Խմբավորման ու Թուրքիայի հարաբերությունների վատթարացման մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահի հրամանով «Հայաթ Թահրիր աշ-Շամը» օրեր առաջ պաշտոնապես ընդգրկվեց ահաբեկչական կազմակերպությունների թվում։ Ի դեպ, դա Թուրքիային հնարավորություն է տալիս ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո ռազմական գործողություն սկսել Իդլիբում՝ մոռանալով փախստականների ներհոսքի մասին (Թուրքիան արդեն իսկ սկսել է զորքեր, ռազմական տեխնիկա կուտակել Իդլիբին սահմանակից Քիլիս նահանգում)»։

Ամփոփելով՝ Գաբրիելյանը նշում է՝ թեհրանյան հանդիպման ժամանակ Էրդողանը փորձելու է Պուտինին համոզել, որ հարկավոր չէ Ասադին թույլատրել սկսել Իդլիբն ահաբեկիչներից մաքրելու ռազմական գործողությունը. «Ավելին, Էրդողանը փորձելու է ստանալ Պուտինի թույլտվությունը, որպեսզի հենց թուրքական բանակը Իդլիբում սկսի նմանատիպ ռազմական գործողություն։ Ըստ ամենայնի, Թուրքիան նույն հարցի շուրջ միաժամանակ բանակցում է նաև ԱՄՆ-ի հետ, որը դեմ է արտահայտվել Իդլիբում Ասադի բանակի կողմից ռազմական գործողություն սկսելուն։ Չենք բացառում, որ Թուրքիան այդ նպատակով ազատ կարձակի ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին, որին կալանքի տակ առնելը հանգեցրել էր երկու երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի։ Թեհրանյան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցը լուրջ փորձաքար է դառնալու Ռուսաստանի ու Թուրքիայի գործընկերային հարաբերությունների համար։ Ռուսաստանը կարող է Իդլիբի հարցում որոշակի «զոհաբերել» Ասադին՝ թույլ տալով վերահսկել Իդլիբի նահանգի մի մասը և Թուրքիային թույլատրել վերահսկողության տակ առնել Իդլիբի նահանգի հյուսիսային հատվածը։ Փոխարենը՝ ռուսական կողմը կփորձի զիջումներ պոկել Թուրքիայից, որոնք կարող են վերաբերել ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները գնելուց Թուրքիայի չհրաժարվելուն, ռուսական Су-57 մարտական ինքնաթիռների համատեղ արտադրությանը մասնակցելուն, իսկ ավելի վաղ Թուրքիան մասնակցել է 5-րդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների արտադրության ծրագրին, գազային հարցերին «Անդրկասպյան» գազատարի կառուցման անհրաժեշտության մասին հայտարարություններից հրաժարվելուն և այլն»։

Իրանագետ Արմեն Վարդանյանը ևս այն կարծիքին է, որ հանդիպման քննարկման թեման լինելու է Սիրիան. « Ինչպես հայտնի է՝ վերջերս Ռուսաստանը ավիահարվածներ հասցրեց Իդլիբ նահանգում գտնվող ահաբեկիչների դիրքերին, իսկ սիրիական բանակը պատրաստվում է վերջնականապես ազատագրել Իդլիբը, որն այդ երկրի տարածքում ահաբեկիչների ձեռքում գտնվող միակ նահանգն է մնացել»։

Զարգացումների այդպիսի ընթացքին, ըստ Վարդանյանի, դեմ է Թուրքիան, որի արտգործնախարար Մևլյութ Չաուշօղլուն օրերս հայտարարել է, որ Թուրքիան փորձում է կանխել Իդլիբի դեմ հարձակումը. «Տեղեկություններ կան նաև, որ Թուրքիան զինտեխնիկա է մոտեցնում սիրիական սահմանին: Այդ մասին օրերս տեղեկություններ հայտնեց թուրքական «Հյուրիեթ» թերթը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ, իր հերթին, օրերս հայտարարել է, որ սիրիական բանակի հարձակումը Իդլիբի վրա կարող է բերել հումանիտար աղետի»։

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Թեհրանում Ռուսաստանը և Իրանը կփորձեն համոզել Թուրքիային, որպեսզի ստանան նրա հավանությունը գործողություններ սկսելու Իդլիբում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում