Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Նոր բողոք Քոչարյանի դեմ․ արյունոտ ոճրագործի հատուցման ժամը

Ռոբերտ Քոչարյանի պաշպանական մարտավարությունը կառուցվում է երկու թեզերի վրա, որոնք մանիպուլյատիվ են իրենց բնույթով և ուղղված են ոչ այնքան նրա անմեղության ապացուցմանը, որքան, այսպես կոչված, անձեռնմխելիության ամրագրմանը։

Քոչարյանի պաշտպաններն ասում են՝ ՀՔԾ-ն պետք է կարճի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որովհետև Վերաքննիչ դատարանը հղում է արել նրա անձեռնմխելիության վրա։ Ցինիզմը հասել է այնտեղ, որ պաշտպաններն ոչ թե քննարկում են Քոչարյանին առաջադրված մեղադրանքի էությունը, այլ շեշտադրում են կատարում նրա անձեռնմխելիության վրա։ Բացարձակ իմունիտետի ինստիտուտ գոյություն ունենալ չի կարող, այլապես դա կարող է շատ վատ նախադեպ դառնալ ու իշխանության առաջին դեմքի մոտ ձևավորել անպատժելիության բարդույթ։ Հենց այդ տրամաբանության վրա էլ երկու տասնամյակ խարսխված է եղել քրեաօլիգարխիայի ինստիտուտը։ Անպատժելիությունը պետական մարմինների համար դարձել էր գործունեության նորմ։ Սրանով է թերևս պայմանավորված այն միտումը, օր օլիգարխիայի ներկայացուցիչները, նույնիսկ հանցագործ աշխարհի դեմքերը ջանք չէին խնայում տիրանալ պատգամավորական մանդատի կամ որևէ պետական պաշտոնի։ Նույն քրեական տրամաբանությամբ է առաջնորդվում Ռոբերտ Քոչարյանը, որի պաշտպանները չեն ուզում քննարկել մեղադրանքը՝ ըստ էության, որովհետև կարծում են, թե իրենց պաշտպանյալը նման գործողություններ անելու իրավունք ուներ, այլ խոսքով՝ անձեռնմխելի է։ ՀՔԾ-ն ու առաջին ատյանի դատարանը սկզբունքորեն մերժեցին բացարձակ իմունիտետի թեզը, Վերաքննիչ դատարանը այլ որոշում կայացրեց՝ դատավորի սուբյեկտիվ ընկալումների հետևանքով։ Ալեքսանդր Ազարյանը Մարտի 1-ի գործով տաս տարի առաջ կայացրել է վճիռներ, որոնք բխել են Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության, ավելի ճիշտ՝ անպատժելիության սկզբունքից՝ ազատությունից զրկելով ընդդիմադիր գործիչների, ովքեր հանդգնել են հանդես գալ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։

Քոչարյանի պաշտպանների մյուս դեմագոգիկ թեզն այն է, որ Քոչարյանին մեղսագրված արարքը, այն է՝ սահմանադրական կարգի տապալումը, որևէ աղերս չունի Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հետ։ Այս փաստարկն այնքան ցինիկ է, որ սահմանափակում է անգամ դիսկուրսի դաշտը։ Եթե հիմք ընդունենք երկրորդ նախագահի պաշտպանների պնդումները, ստացվում է՝ Հայաստանի տաս քաղաքացիները գնդակահարվել են ոչ թե սահմանադրական կարգի տապալման, այլ ընդդիմության գործողությունների հետևանքով։

Հատկապես, Ռոբերտ Քոչարյանի թիմի երկրորդ թեզն այլևս զրկվում է քարոզչական կամ կիրառական հնարավորությունից․ մարտիմեկյան սպանդի զոհերի իրավահաջորդները վճռաբեկ բողոք են ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել Վերաքննիչ դատարանի մինչ այդ կայացրած որոշումն ու կալանավորել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին:

Վճռաբեկ բողոքը ներկայացրել է զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը: Վերջինս նշել է, որ դժվար է պատկերացնել որևէ անաչառ դատավոր կամ դատարան, որ տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված փաստարկների քննության արդյունքում գա այլ եզրահանգման, քան Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանելը և իր պատճառաբանություններով այդ ապօրինի որոշման հիմքում ընկած պատճառաբանությունները ի բնե մերժելը: «Վերաքննիչ դատարանի նշված որոշումը ոչ միայն վտանգավոր է Հայաստանի սահմանադրական կարգի պաշտպանության պետության պոզիտիվ գործառույթի անխոչընդոտ իրականացման, այլ նաև Հայաստանում կյանքի իրավունքի ընթացակարգային պաշտպանության համար: Որևէ քաղաքակիրթ ազգ նման նոմինալիստական մոտեցում և իրավունքի լեգալիստական մեկնաբանություն հանդուրժել չի կարող»,- նշել է Գրիգորյանը:

Տուժողների իրավահաջորդների վճռաբեկ բողոքի իրավական նշանակությունը մեկնաբանել է նրանց ներկայացուցիչը, սակայն այս քայլն ունի նաև քաղաքական հսկայական նշանակություն՝ փակուղի մտցնելով Քոչարյանի պաշտպանությունը։ Տուժողների հարազատները, ըստ էության, ֆորմալիզացնում, հրապարակայնացնում են այն փաստը, որ Մարտի 1-ի զոհերի համար պատասխանատվությունը կրում է հենց Ռոբերտ Քոչարյանը, այլ խոսքով՝ նրա գործողությունները կամ հրամաններն են հանգեցրել մարդկային անդառնալի կորուստների։

Զոհերի հարազատները մարդիկ են, ովքեր չեն կարող ունենալ սուբյեկտիվ քաղաքական շահեր կամ փնտրել մեղավորեր՝ իրավիճակից ելնելով․ այս մարդկանց պետք է, որպեսզի պատասխանատվության ենթարկվի սպանդի իրական կազմակերպիչը։ Տաս տարի շարունակ այս մարդիկ բազմաթիվ անգամներ հարցաքննվել են, ուշադիր հետևել են Մարտի 1-ի գործի ընթացքին, անգամ՝ մանրուք թվացող իրադարձություններին և եկել են այն հստակ համոզմանը, որ ոճրագործության հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը։ Քաղաքական փոփոխությունները չեն ազդում այս մարդկանց դիրքորոշումների վրա։ Նրանք Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվության հարցը բարձրացնում էին նաև Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ անհաղորդ վերաբերմունքի արժանանալով պատկան մարմինների կողմից։ Տուժողների հարազատների պահանջն այսօր էլ անփոփոխ է մնացել, քաղաքական իրավիճակն է փոխվել, որը մոտեցնում է Ռոբերտ Քոչարյանի հատուցման ժամը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում