Daily Mail-ը հայտնում է, որ «Չելսի»-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի ծառայություններով: Լոնդոնյան ակումբը պատրաստ է 30 մլն ֆունտ վճարել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկնաբանել է իրադարձությունները Ռունիի նոր պայմանագրի շուրջ և նշել, որ դեռ պետք է սպասել:
Հարձակվողի ներկայացուցիչները հունվարին կարող են հանդիպել «կարմիր սատանաներ»-ի ղեկավարների հետ և քննարկել նոր պայմանագիրըը: Եթե կողմերը համաձայնության չհասնեն, «Չելսի»-ն կդիմի «Յունայթեդ»-ին տրանսֆերային առաջարկով:








































