Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Ելքը արտագաղթը չէ. ելքը պայքարն է

Հաջորդ հանրահավաքը ընդամենը 3 օր հետո
Չնայած երեկ առավոտվանից եղանակն ամպամած էր, իսկ արդեն երեկոյան հորդառատ անձրեւ էր տեղում, Հայ Ազգային Կոնգրեսի Մատենադարանի հարակից տարածքում հրավիրած հանրահավաքը կայացավ. հազարավոր մարդիկ, անտեսելով հորդառատ անձրեւը (մի մասը անձրեւանոցներով, իսկ ոմանք` առանց դրա), եկել էին Մատենադարանի հարակից տարածք:
Ընդ որում, մարդկանց թիվը անձրեւի ընթացքում գնալով ոչ թե նվազում էր, այլ հակառակը` ավելանում: Իսկ արդեն երթին նրանց թիվը գրեթե կիսով չափ ավելացել էր: Ի տարբերություն նախորդ հանրահավաքների` երեկվա հանրահավաքը ամբողջությամբ նվիրված էր ներքաղաքական խնդիրներին, իսկ ավելի կոնկրետ` երկրի եւ մարդկանց սոցիալական վիճակին: Կարելի է ասել, որ երեկվա հանրահավաքով ազդարարվեց, որ երկրի սոցիալական վիճակը նորից Կոնգրեսի ուշադրության կենտրոնում է, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Կոնգրեսը արտաքին խնդիրներից նորից անցնում է ներքին խնդիրներին:
Միջազգայնորեն ճանաչված ավազակապետություն
Բացելով հանրահավաքը` Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արդեն քանի օր է տեղական եւ միջազգային մամուլում սկանդալային բացահայտումներ են լինում միջազգային հանցավոր խմբերի հետ ՀՀ իշխանությունների առնչության մասին: «Միջազգային մակարդակի այս սկանդալները կարեւոր նշանակություն կունենան Հայաստանի զարգացումների համար: Փաստորեն, այն ավազակապետությունը, որի մասին մինչեւ հիմա խոսում էր միայն Հայ Ազգային Կոնգրեսը, այսօր, պատկերավոր ասած, միջազգային ճանաչում է ստանում: Այլեւս բոլորին պարզ է, որ համաժողովրդական մեր շարժումը պայքարում է իսկապես ավազակապետական, մաֆիոզ մի ռեժիմի դեմ, որը աշխարհասփյուռ հանցավոր կազմակերպությունների համար ստեղծել է փողերի լվացման, իրավապահ մարմիներից թաքնվելու դրախտային պայմաններ, ըստ էության` պետականորեն աջակցում է միջազգային մաֆիային», – հայտարարեց Զուրաբյանը: Կոնգրեսի համակարգողը նշեց, թե պատահական չէ այն հանգամանքը, որ, ըստ իրենց տեղեկությունների, ռեժիմը չափազանց անհանգստացած է այս զարգացումներով: «Մեր ունեցած տվյալների համաձայն` հենց այս անհանգստության պատճառով է Սերժ Սարգսյանը երեկ զանգահարել Պուտինին, տեղեկացրել, որ հրապարակումները ծանր հարված են հասցնում ռեժիմին եւ խնդրել պարզաբանումներ այդ ցուցակի մասին հրապարակված տեղեկությունների վերաբերյալ, սակայն իրավապահ մարմինների գործերին միջամտելու հարցում չի կարողացել հասնել որեւէ հաջողության: Ռեժիմի հանցավոր դեմքի բացահայտումը միջազգային հանրության առաջ կարեւոր առաջնթաց է մեր Շարժման համար, եւ ինչպես բոլորդ եք հասկանում, լրջորեն արագացնելու է այս ռեժիմի վախճանը` ապահովելով ժողովրդի հաղթանակը Հայաստանում ազնիվ եւ հասարակությանը հաշվետու օրինական իշխանության ձեւավորման գործում», – նշեց Զուրաբյանը: Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը ավելի շատ թվերով ներկայացրեց խորացող տնտեսական ճգնաժամը: «Երբ 2007 թվականին Տեր-Պետրոսյանը խոսեց ավազակապետության մասին, շատերն ասում էին, թե այդ ի՞նչ նոր տերմին է մտածել առաջին նախագահը, քննադատում էին, թե ինչպե՞ս կարելի է պետությունը ավազակապետություն անվանել: Բայց հետո հասկացան, որ դա իշխանությանն է վերաբերում, եւ համոզվեցին, որ իսկապես ավազակապետության մեջ ենք ապրում: Այն իշխանությունը, որը այսօր իշխում է մեզ, մի նպատակ ունի, թալանել մեզ, նրանց կարգախոսը ոչ թե «առաջ Հայաստան»-ն է, այլ` «Թալանել Հայաստանը»: Եւ եթե հետեւեք, թե ինչ տեղի ունեցավ 2008-ից հետո, կհամոզվեք, որ մենք իսկապես թալանվեցինք: Պաշտոնական վիճակագրությունը ասում է, որ 2008-ից հետո Հայաստանում աղքատությունը ավելացել է, եւ այսօր 1 մլն ՀՀ քաղաքացիներ համարվում են աղքատ: Այսօր, երբ փորձում ես հասկանալ, այդ մարդիկ ի՞նչ են ուզում, պարզվում է, որ նրանք ընդամենը իրենց գրպանի խնդիրն են լուծում: Ոչ մի հայտարարություն, ոչ մի խոստում իրականություն չի դարձել: Հիշո՞ւմ եք` Սերժ Սարգսյանն ինչ էր ասում. յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք պետք է հնարավորություն ունենա բնակարան եւ ավտոմեքենա ունենալու: Տեսնո՞ւմ եք, թե ինչ հնարավորություններ ունեն: Ամեն մի ընտանիք պետք է կրկնակի ավելացներ իր եկամուտները: Դուք համոզվում եք, որ ընդհակառակը, մեր եկամուտները կրկնակի նվազում են», – հայտարարել է Վահագն Խաչատրյանը: Նախկին քաղաքապետը նաեւ մի քանի ուշագրավ համեմատություններ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունների արձանագրած ցուցանիշների վերաբերյալ` ցույց տալու համար, որ եթե Ադրբեջանը տարեցտարի առաջ է գնում, ապա մենք միայն հետընթացներ ունենք: «Հայաստանի` 2011 թվականի բյուջեն կլինի 2.75 մլրդ դոլար, Ադրբեջանինը` 16 մլրդ: Համեմատության համար ասեմ, որ 97 թվականի հետ համեմատած մեր բյուջեն աճել է 9 անգամ, Ադրբեջանինը` 19 անգամ: Ռազմական ծախսերը 2011 թվականին Հայաստանի բյուջեով նախատեսված են 366 մլն դոլար, Ադրբեջանի բյուջեում` 2.3 մլրդ դոլար: ՀՆԱ-ն ՀՀ-ում 2011 թվականին կկազմի 10-10.5 մլրդ դոլար, Ադրբեջանում` 46 մլրդ: Եւ այս պայմաններում մենք փորձում ենք մրցակցե՞լ, պայմաննե՞ր թելադրել», – հռետորական հարց ուղղեց Խաչատրյանը` հավելելով, որ միակ փրկությունը այս իշխանություններից ազատվելն է, եւ ազատ ու ժողովրդավար ապրելը:
Մինչեւ կկվի կանչելը
Ինչպես իր ելույթի հենց սկզբում նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինքն իր ելույթը հենց այդպես է անվանել. «Մինչեւ կկվի կանչելը»: «Հասել ենք աշնան ուղիղ կեսին: Նկատե՞լ եք, որ այս աշնանը` կկվի ձեն ածելու հետ, այս իշխանությունները սկսել են խոսել ընտրություններից ու էլի նույն կարգախոսով` «մենք մեզ նշանակում ենք իշխանություն»: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ամեն նման միջոցառումից առաջ եւ հետո կոռուպցիան ավելի մեծ ծավալներ է ընդունելու, եւ դժբախտաբար, այդ ամեն ինչը տեղի է ունենում մեր հաշվին, երկրի շարքային քաղաքացիների, ընտրողների, հարկատուների հաշվին, ովքեր բարեխիղճ կատարում են իրենց քաղաքական պարտականությունները, բայց չեն կարողանում պետության ձեռքը իրենց գրպանից հանել: Ինչո՞ւ, որովհետեւ կոռուպցիան պետական քաղաքականության կարգավիճակ է ստացել: Հիշո՞ւմ եք` 2003-ին նախագահի մի թեկնածու կար, որը փաստացի ոչինչ չուներ, նույնիսկ` մշտական բնակության վայր. իր իսկ ներկայացրած սեփականության փաստաթղթերով: Բայց հենց այդ աղքատ ընչազուրկն էլ նշանակվեց նախագահ: Իսկ 2008-ին` պաշտոնաթողությունից շատ չանցած, պարզվեց, որ Քոչարյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է, նույնիսկ Հայաստանից էլ հարուստ: Կոռուպցիայի ավելի ցայտուն օրինակ մեր երկրում անհնարին է գտնել: Եւ եթե այսօրվանները, իրենց իսկ վարչապետի ձեւակերպմամբ, այդ չարիքի դեմ պայքարելու ցանկություն ունեն, ապա թող թողնեն բժիշկների, ուսուցիչների, եւ ավոտոտեսուչների դեմ սկսած «հայրենանվեր» եւ շատ վտանգավոր պայքարը եւ սկսեն, ասենք, Հյուսիսային պողոտայի «Ստեֆանո Ռիչի» էլիտար խանութից», – հայտարարեց Արամ Սարգսյանը` միաժամանակ նշելով, որ այս իշխանությունները չեն կարող պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ կստացվի, որ իրենք իրենց դեմ են պայքարում: Անդրադառնալով ներքաղաքական հարաբերություններին` Սարգսյանը շեշտեց` ներիշխանական ոչ մի հակասություն չկա: Ըստ Սարգսյանի` կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների համար կարեւոր չէ` իրենք բարգավա՞ճ են, հանրապետակա՞ն, թե՞ ուրիշ մի բան: Կարեւորը նրանց համար, ըստ Սարգսյանի, այն է, որ պաշտոն ունենան: «Այս փակ շրջանից դուրս գալու մի ելք կա միայն` արտահերթ ընտրություններ: Հետեւաբար, եթե ինչ-որ մեկը հիմա լսեց, լսեց ու մտածեց, որ ես բոլոր հարցերի մի պատասխան գիտեմ` արտահերթ ընտրություններ, թող ինքը ցույց տա համակարգի փոփոխության այն հնարավորությունը, որով քաղաքական դաշտը կզբաղվի քաղաքականությամբ, տնտեսական դաշտը` տնտեսությամբ, արվեստագետները` իրենց արվեստով, որով երկրում կվերականգվի բարոյահոգեբանական մթնոլորտը, կլուծվի ԼՂ-ի հարցը` տեւական ու արդարացի, որով կոռուպցիայի արմատները կվերանան ու խաղաղությունը կվերադառնա մեր տուն: Ի վերջո, սա է մեր նպատակն ու մեր ծրագիրը: Ավելի լավ է մի մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից, օգնենք որ յուրաքանչյուրս վառի իր մոմը, եւ համոզված եմ` մոտ ապագայում Հայաստանը լույսի մեջ կլինի», – հայտարարեց Արամ Սարգսյանը` հիշեցնելով, որ սրանք իր եղբոր «Վազգենի խոսքերն էին»:
Արտագաղթը ելք չէ. ելքը մեր հետեւողական պայքարն է
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը իր խոսքում ընդգծեց, որ սոցիալ-տնտեսական բնագավառում գործող վարչախումբը, որը նախորդի օրգանական շարունակությունն է, ըստ էության, շարունակում է իրականացնել նախորդի քաղաքականությունը: «Այդ քաղաքականության արդյունքում օրեցօր խորանում է հասարակության մեջ սոցիալական բեւեռացումը, աճում է երկրի արտաքին պարտքը: Արտահանումը զիջում է ներմուծմանը` շուրջ հինգ անգամ: Աննախադեպ չափերի է հասել կապիտալի արտահոսքը, ինչը խոսում է իշխանության եւ առհասարակ երկրի վաղվա օրվա նկատմամբ վստահության բացակայության մասին: Գյուղերում հաստատվել են ֆեոդալական հարաբերություններ: Զրկված որեւէ աջակցությունից` պարտքերի մեջ խրված գյուղացին, չնչին գնով վաճառում է իր հողակտորը եւ արտագաղթում: Սա է այսօրվա Հայաստանի վիճակը: Եւ այդ վիճակը պայմանավորված չէ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամով, սա պայմանավորված է իրականացվող քաղաքականությամբ: Իհարկե, մենք չենք թերագնահատում ճգնաժամի ազդեցությունը: Բայց երկրի զարգացմանը խոչընդոտող գլխավոր պատճառը եղել եւ մնում է երկրում հաստատված այս կրիմինալ օլիգարխիկ համակարգը: Տարբեր կարգի դժվարություններ եղել են եւ միշտ էլ կլինեն, բայց Հայաստանում մշտական գործոններ են անպատասխանատվությունը, անպատժելիությունը, ոչ կոմպետենտ, ոչ ազնիվ կառավարումը, կաշառակերությունը, անհավասար մրցակցությունը, եւ իհարկե, կոռուպցիան, որը ամենուր է: Եւ ընդ որում, որքան շատ են խոսում կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, այնքան կոռուպցիայի մակարդակը ավելի է աճում: Ցավոք, շատերը, հույսը կտրելով որեւէ փոփոխությունից, արտագաղթում են: Բայց սա ելք չէ: Ելքը մեր կազմակերպված հետեւողական պայքարն է` հանուն արդարության եւ օրինականության հաստատման: Միասին մենք հասնելու ենք մեծ, արմատական փոփոխությունների», – հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը:
Հ.Գ. Անձրեւի պատճառով մի փոքր փոփոխվեց հանրահավաքից հետո կայացած երթի ուղին: Նախատեսված սովորական երթուղու փոխարեն` հանրահավաքի մասնակիցները Օպերայի շենքի մոտից` Թումանյան փողոցից անմիջապես թեքվեցին դեպի Հյուսիսային պողոտա: Ու անգամ այս կարճ երթուղին ոստիկանները մի պահ փորձեցին սադրել. մի պահ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը` Բազազը, իր ենթականերով պարզապես հարձակվեց երթի առաջին շարքի վրա` հրահանգելով իր ենթականերին «փակել» նրանց բերանները: Իսկ երթի մասնակիցները ընդամենը գոռում էին` «Սեր-ժիկ, հեռացիր»: Սակայն կազմակերպիչները կարողացան ժամանակին հարթել միջադեպը եւ շարունակել իրենց երթը: Հավելենք, որ Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա ուղիղ երեք օրից` հոկտեմբերի 19-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում