Thursday, 28 03 2024
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին

«168 ժամ». Կկարողանա՞ն համոզել իրենց երկրների հասարակություններին. Կազիմիրով

Անդրադառնալով օրերս կայանալիք կազանյան հանդիպմանը և դրանից սպասվող հույսերին՝ «168 ժամ»-ի հետ գրույցում իր տեսակետն է արտահայտել պաշտոնաթող դեսպան, Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Կազիմիրովը: 1992-1996 թթ. նա եղել է Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարը, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի հարցերով և ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակիցն ու համանախագահը:

Թերթի հարցին, թե ինչ առանձնահատկություն ունի երեք նախագահների կայանալիք հանդիպումը, Վլադիմիր Կազիմիրովը պատասխանել է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը կայանալու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի աջակցությամբ, և որը նախատեսված է անցկացնել հունիսի 24-ին՝ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, մեծ ուշադրություն Է գրավում նրանով, որ տեղի է ունենալու երկու ուղիների խաչմերուկում. կամ կհամաձայնեցվեն սկզբունքները, որոնց հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կսկսեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ մշակել դարաբաղյան հակամարտության դադարեցման խաղաղ համաձայնագիրը, կամ հարցի լուծումը հերթական անգամ տեղում կդոփի, և դրան կհետևեն նոր բանակցություններ՝ չնայած Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կոշտ դիրքորոշմանը, որն արտահայտված Է վերջիններիս՝ Դովիլում կայացած հանդիպման ժամանակ արված հայտարարության մեջ:

Կան նաև էլ ավելի մռայլ կանխատեսումներ՝ ընդհուպ մինչև ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, սակայն Դովիլը նախազգուշացրեց, որ ուժի գործադրումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Թող ում պետք է, մտահոգվի այդ մասին: Եվ Ղարաբաղի պատերազմն էլ դաս էր, որ տեղի ունեցավ սխալ հաշվարկների հետևանքով»:

Թե որքանով են հիմնավորված միջնորդների, նաև բանակցությունների մասնակիցների լավատեսական բազմաթիվ հայտարարությունները, Վ.Կազմիրովը ասել է. «Կազանում կայանալիք հանդիպման ելքը դեռ պարզ չէ: Շատ բան կախված է նրանից, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահնե-րը մադրիդյան սկզբունքներում կգտնե՞ն արդյոք իրական և հնարավոր զիջումների ու ձեռքբերումների գոնե մոտավոր բալանս, կկարողանա՞ն դրանում համոզել իրենց երկրների հասարակություններին: Բաքուն ամենից առաջ կցանկանար աստիճանաբար վերադարձնել Ղարաբաղյան պատերազմում իր թույլ տված սխալների հետևանքով կորցված շրջանները: Սակայն նա ուզում է դրան հասնել «ձրի»՝ ի հաշիվ այն բանի, որ «բռնազավթումն» ինքնին անընդունելի բան է: Ընդ որում՝ նա ուզում է նվազագույնի հասցնել իր պարտավորությունները ԼՂ անվտանգությունը երաշխավորելու և բնակչության կամքն արտահայտող իրավաբանորեն պարտավորեցնող միջոցառում՝ պլեբիսցիտ անցկացնելու հարցում՝ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման համար: Հայերը կարող են սկսել զորքը սահմանից հեռացնելու գործընթացը միայն այն բանից հետո, երբ երաշխավորված կլինի Լեռնային Ղարաբաղի վրա նոր հարձակումների բացառումը, քանի որ նրանց կողմից ցանկացած շրջանի հանձնումը կխախտի երկրի պաշտպանության սահմանները: Նրանց պետք չէ ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման ձգձգումը և անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ «բնակչության կամքի արտահայտումը» տանել դեպի ինքնավարություն: Հողերի ազատագրման ամենակարճ ուղին կլիներ ուժ չկիրառելու մասին համաձայնագիրը՝ միջազգային երաշխիքների հետ միասին, սակայն այդպիսի համաձայնագրի կնքումը սպառնալիքների, սպառազինությունների մրցավազքի և միջադեպերի հրահրման բազմամյա քաղաքականությունից հետո հիմնավորապես կվարկաբեկեր Բաքվին, թեև դրանում ուրիշ ոչ ոք մեղավոր չէ:

Դատելով մի շարք անհամապատասխանություններից, իսկ երբեմն էլ՝ կողմերի ծայրահեղ հակառակ դիրքորոշումներից՝ նրանք ստիպված կլինեն հետաձգել դժվարին հարցերի լուծումը ավելի ուշ ժամանակների՝ թողնելով դա համաձայնագրի մշակման բուն փուլին: Եթե անգամ Կազանը նվիրի կարգավորման սկզբունքներ, համաձայնագրի վրա աշխատանքը բավականին ժամանակ ու ջանքեր կպահանջի»,- և հավելել է. «Նոր խնդիրներ են կուտակվում: Ո՞վ պետք է մասնակցի համաձայնագրի մշակմանը: Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը օրերս հայտարարեց, առանց ԼՂ մասնակցության և համաձայնության ոչ մի համաձայնագիր չի ստորագրվի: Դրան անմիջապես առարկեց Բաքուն՝ պնդելով ԼՂ ադրբեջանական համայնքի մասնակցության հարցը: Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը Ղարաբաղի ադրբեջանական համայնքին հակադրելու փորձերը նոր չեն: Ամենայն հարգանքով վերաբերվելով ադրբեջանական համայնքին՝ որպես շահագրգիռ կողմի, հատկապես ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման հարցում, այնուամենայնիվ, չի կարելի նրան համարել հակամարտության կողմ, ինչպիսին եղել և մնում է Լեռնային Ղարաբաղը:

Այս հարցի շուրջ Ադրբեջանական Հանրապետության քարոզչության լայնածավալ նյութի մեջ քիչ չեն սխալները կամ ճշմարտության ուղղակի խեղաթյուրումները: Հիմնվելով Մինսկի գործընթացների «սկզբնաղբյուրների», «հիմքերի հիմքի» վրա (մեկ «բեյկերովյան կանոնների», մեկ 1992թ. մարտի 24-ի որոշման)՝ Բաքուն ըստ էության հակադրում է դրանք այն որոշումներին, որոնք ընդունվել են ԵԱՀԿ-ի կողմից ավելի ուշ և ավելի բարձր մակարդակով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում