Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները որևէ արդյունք չտվեցին, այդ մասին այսօր Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: «ԱՄՆ-ը ավելի քան 30 տարի հարաբերություններ չունի Իրանի հետ: Հանդես գալով որպես պատժամիջոցների նախաձեռնող՝ Միացյալ Նահանգները ոչինչ չի կորցնում, պատժամիջոցներն ազդում են մյուս երկրների՝ Իրանի առևտրական գործընկերների վրա»,-ընդգծել է Ահմադինեժադը: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, վերջին վեց ամսվա ընթացքում Իսլամական Հանրապետության և եվրոպական պետությունների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 14 տոկոսով, դա վկայում է պատժամիջոցների քաղաքականության անարդյունավետության և լիակատար ձախողման մասին, նկատել է Իրանի նախագահը: