Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Ռոբերտ Քոչարյանը գերության մեջ՝ բանտում, թե փախուստի մեջ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է Հայաստանում։ Քոչարյանը մտադիր է մեկնել Գերմանիա՝ տարեկան բժշկական հետազոտության, սակայն նախաքննական մարմնի կողմից կա իրավական արգելք, և պաշտպանական կողմը այժմ զբաղված է այդ արգելքի վերացման աշխատանքներով։ Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց, բայց նախկին նախագահի անձնագիրը գտնվում է իրավապահների մոտ, և ՀՔԾ-ն, ըստ էության, հրաժարվում է երկրորդ նախագահին վերադարձնել անձնագիրը։

Նախաքննական մարմինը մերժել է վերադարձնել անձնագիրը՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք ունեն պահելու անձնագիրը և չվերադարձնելու, քանի որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ վարույթն իրականացնող մարմինը իրավունք ունի վերցնելու մեղադրյալի անձնագիրը։ Պաշտպանական կողմը, իր հերթին, վկայակոչում է այն հանգամանքը, որ Քոչարյանի խափանման միջոցը վերացվել է, ու ՀՔԾ-ն իրավունք չունի սահմանափակել նրա տեղաշարժը։ Իրավական այս խնդիրը, անշուշտ, հանգուցալուծում կստանա օրինական դաշտում, մանավանդ որ պաշտպանական կողմը մտադիր է խնդիրը բարձրացնել դատախազությունում, դատարանում։

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ իրավական այս խառնաշփոթի հիմնական պատասխանատուն Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն է, որը վերացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ անտեսելով այն հանգամանքը, որ երկրորդ նախագահը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։

Մեզ ավելի շատ հետաքրքրում է խնդրի քաղաքական կողմը՝ հատկապես որ Մարտի 1-ի գործը, ըստ ամենայնի, հնարավոր չէ առհասարակ ձերբազատել քաղաքական համատեքստից, մանավանդ՝ գործընթացում, հայտնվել է արտաքին շահառու՝ Ռուսաստանի դեմքով, որն ուղղակի կամ անուղղակի միջամտում է հայաստանյան զարգացումներին՝ տեսակետներ հայտնելով նաև զուտ իրավական գործընթացների վերաբերյալ՝ ինչպես այսօր արել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մյուս կողմից՝ Մարտի 1-ի գործն ինքն է առաջացնում քաղաքական հետևանքներ, եթե նույնիսկ ամբողջովին ընթանում է, այսպես կոչված, իրավական հարթության վրա։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նրա արտերկիր մեկնելու լուրը հրապարակայնացրեց երկու օր առաջ՝ Վլադիմիր Պուտինի հայտնի հեռախոսազանգից հետո։ Խորապես համոզված ենք, որ Քոչարյանի գրասենյակի կազմակերպած լրատվական արտահոսքը պատահական չէր․ Քոչարյանը Հայաստանի հասարակությանն ուզում էր ցույց տալ, որ Պուտինի զանգն իրեն վերադարձրել է երբեմնի «անձեռնմխելիությունը», ու ինքը կարող է անկաշկանդ հեռանալ երկրից։ Դրսից «տղա բերելու» և ռուսական գործոնի նման ցուցադրական օգտագործումով՝ Քոչարյանը հերթական անգամ մարտահրավեր էր նետում նախաքննության մարմնին, հասարակությանը։ Մյուս կողմից՝ երկրորդ նախագահը քրեաօլիգարխիայի տարբեր սեգմենտներին ակնհայտորեն ուզում էր ցույց տալ, որ Պուտինը «կարգավորել» է իր բոլոր հարցերը։ Ահա, այս հարթությունում ՀՔԾ պահվածքը խիստ սկզբունքային է, որը՝ հղում անելով օրենքին, հասարակությանը ցույց է տալիս, որ Քոչարյանն ամենևին էլ անձեռնմխելի չէ ու օրենքի առաջ պատասխանատու է նույնքան, որքան Հայաստանի մյուս քաղաքացիները, ավելի շուտ՝ մեղադրյալները, որոնց շատ իրավունքներ սահմանափակված են օրենքի ուժով։

Մյուս կողմից՝ Քոչարյանը, կարծես թե, կորցրել է իրականության զգացումը ու լավ չի պատկերացնում այն տխուր վիճակը, որում ինքը հայտնվել է։
Երկրորդ նախագահը փաստացի գերության մեջ է՝ անկախ այն հանգամանքից՝ բանտում է, թե նույնիսկ փախուստի մեջ։ Սակայն Քոչարյանի գերությունը ոչ թե բռնության, այլ հասարակության վերաբերմունքի հետևանք է։ Հիմա Քոչարյանը Հայաստանում հայտնվել է, այսպես կոչված, բանտային այն վիճակում, որի մեջ նա երկիրն ու ժողովրդին դրել էր իր նախագահության տաս տարիների ընթացքում։ Իհարկե՝ տարբերությունը որակական է․ եթե Քոչարյանը հասարակությանը «կալանավորի» կարգավիճակում պահում էր ռեպրեսիվ մեթոդներով, ապա նրա հանդեպ նոր Հայաստանում ռեպրեսիա չկա։ Քոչարյանն իր երկրում չի կարողանում ազատ տեղաշարժվել հասարակության տոտալ ատելության հետևանքով, ըստ էության՝ քաղելով իր տասնամյա նախագահության դառը պտուղները։

Շուտով Ռոբերտ Քոչարյանը չի կարող շրջագայել նաև եվրոպական երկրներում, եթե նույնիսկ ՀՔԾ-ն նրան ընձեռի այդ հնարավորությունը։ Բանն այն է, որ սեպտեմբերի 20-ին ՄԻԵԴ-ը հրապարակելու է Մարտի 1-ի գործով իր առաջին վճիռն ու ակնհայտ է, որ այդ գործընթացը լինելու է շարունակական, իսկ դա ենթադրում է, որ արյան մեջ շաղախված Քոչարյանն առնվազն անցանկալի հյուր է լինելու եվրոպական մի շարք երկրներում, եթե չասենք՝ զրկված է լինելու այդ երկրներ մուտքի հնարավորությունից։

Ռոբերտ Քոչարյանի «փրկության» միակ պատուհանը Ռուսաստանն է, սակայն նա Պուտինին պետք է Հայաստանում՝ որպես մահակ Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին։ Ռուսաստանը նման ֆունկցիա կատարող ուժերին ու մարդկանց, որպես կանոն, շատ արագ «զոհաբերում» է, երբ նրանց անհրաժեշտությունն այլևս չի զգում։ Այլ խոսքով՝ Մոսկվան Ռոբերտ Քոչարյանի հայաստանյան գերությունը ոչ թե վերացնում է, այլ ընդամենը թույլ է տալիս, որ դրա մի մասն անցկացվի հարաբերական ազատության մեջ՝ մինչև ճաղավանդակները շատ ամուր կփակվեն Քոչարյանի հետևից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում